Վիրահայոց թեմի առաջնորդը թողնում է պաշտոնը
SOCIETYՎրաստանի Հայ Առաքելական Եկեղեցու Հայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը իր ցանկությամբ թողնում է պաշտոնը: Այս մասին նա հայտարարել է Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական նորանշանակ փոխանորդին ներկայացնելիս:
«Ուզում եմ պաշտոնապես հայտնել, որ վերադառնալու եմ Հայաստան և իմ հոգևոր ծառայությունը Էջմիածնում շարունակելու: Ուզում եմ շնորհակալություն հայտնել և ասել՝ սա պաշտոնապես իմ վերջին այցն է Սամցխե-Ջավախք, և մոտ ժամանակներում Վիրահայոց թեմը նոր առաջնորդ կունենա»,- հայտարարել է Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Թեմակալ առաջնորդը Սամցխե-Ջավախքի փոխանորդի նշանակումը համարել է իր 17 տարիների աշխատանքի կարևորագույն դրվագներից մեկը, իսկ իր հոգևոր ծառայությունը Վիրահայոց թեմում գնահատել է արգասաբեր:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



