Վիրահայոց թեմի առաջնորդը թողնում է պաշտոնը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎրաստանի Հայ Առաքելական Եկեղեցու Հայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը իր ցանկությամբ թողնում է պաշտոնը: Այս մասին նա հայտարարել է Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական նորանշանակ փոխանորդին ներկայացնելիս:
«Ուզում եմ պաշտոնապես հայտնել, որ վերադառնալու եմ Հայաստան և իմ հոգևոր ծառայությունը Էջմիածնում շարունակելու: Ուզում եմ շնորհակալություն հայտնել և ասել՝ սա պաշտոնապես իմ վերջին այցն է Սամցխե-Ջավախք, և մոտ ժամանակներում Վիրահայոց թեմը նոր առաջնորդ կունենա»,- հայտարարել է Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Թեմակալ առաջնորդը Սամցխե-Ջավախքի փոխանորդի նշանակումը համարել է իր 17 տարիների աշխատանքի կարևորագույն դրվագներից մեկը, իսկ իր հոգևոր ծառայությունը Վիրահայոց թեմում գնահատել է արգասաբեր:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



