Ալիևը շնորհավորել է Էրդողանին ՏԻՄ ընտրություններում տարած «համոզիչ» հաղթանակի կապակցությամբ
INTERNATIONAL NEWSԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին և շնորհավորել մարտի 31-ին Թուրքիայում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության տարած «համոզիչ» հաղթանակի կապակցությամբ, գրում է minval.az-ը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը հղումով:
Ալիևն ընդգծել է, որ այս հաղթանակը «թուրք ժողովրդի աջակցության դրսևորումն է Էրդողանին և նրա վարած քաղաքականությանը»:
Հեռախոսազրույցի ընթացքում վստահություն է հայտնվել առ այն, որ երկու երկրների միջև «բարեկամական ու եղբայրական հարաբերությունները մշտապես կզարգանան ու կամրապնդվեն՝ ժողովուրդների կամքի համաձայն»:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



