Ալիևը շնորհավորել է Էրդողանին ՏԻՄ ընտրություններում տարած «համոզիչ» հաղթանակի կապակցությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին և շնորհավորել մարտի 31-ին Թուրքիայում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության տարած «համոզիչ» հաղթանակի կապակցությամբ, գրում է minval.az-ը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը հղումով:
Ալիևն ընդգծել է, որ այս հաղթանակը «թուրք ժողովրդի աջակցության դրսևորումն է Էրդողանին և նրա վարած քաղաքականությանը»:
Հեռախոսազրույցի ընթացքում վստահություն է հայտնվել առ այն, որ երկու երկրների միջև «բարեկամական ու եղբայրական հարաբերությունները մշտապես կզարգանան ու կամրապնդվեն՝ ժողովուրդների կամքի համաձայն»:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



