Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Փաշինյանը չի կարող լիարժեք պատկերացում ունենալ ԼՂ հարցի մասին առանց նախկին նախագահների հետ հանդիպման. Աշոտյան

SOCIETY

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը հաջողություն է ցանկանում վարչապետ Նիկոլ Փաշինյանին ղարաբաղյան հարցում։ Այս մասին Աշոտյանն արդեն առաջին անգամ չէ, որ հայտարարում է լրագրողների հետ զրույցում։

Արմեն Աշոտյանի կարծիքով՝ Փաշինյանի ելույթը Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում վկայում է սխալները շտկելու փորձերի մասին, որոնք թույլ էին տրվել 10 ամիս առաջ ռազմավարական եւ մարտավարական հարցերում։ «Փաստորեն, օրակարգից գրեթե դուրս են մղվել Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնեւի պայմանավորվածությունները։ Այդ պայմանավորվածություները ադրբեջանական դիվանագիտության ձախողումն էին ապրիլյան ագրեսիայի պատճառով։ Իսկ մեր վարչապետն ասում է. «ադրբեջանցիներն ինձ ասացին, որ նման պայմանավորվածություններ չեն էլ եղել»։ Դե, ինչպես՞ չվրդովվես այստեղ։ Բարեբախտաբար, ԱԳՆ-ն, այնուամենայնիվ, կարողացավ բացատրել, որ այդպես չէ, եւ որ արտաքին քաղաքականությունը վարվում է ոչ ներքաղաքական գործիքակազմով։ Արտաքին քաղաքականությունում հաջողության չեն հասնում լացակումած պատմություններով այն մասին, թե չես կարողանում լվացքի մեքենայի վարկդ վճարել։ Գուցե դա լավ ներքաղաքական հնարք է, սերիալի հերթական սերիա, որը երեկ ենք դիտել։ Ղարաբաղյան հարցում բոլորը պետք է համերաշխություն դրսեւորեն, պատկերավոր ասած՝ նայեն մեկ ուղղությամբ, անկախ այն բանից, թե ով որ կուսակցությունն է ներկայացնում»,- ընդգծել է Արմեն Աշոտյանը։

Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ ոչ միայն քննադատում է իշխանություններին, այլեւ միշտ այլընտրանք է առաջարկում՝ սկսած ԵՄ-ի հետ հարաբերություններից մինչեւ ՌԴ-ի հետ հարաբերություններ։ «Ես ցանկանում եմ Փաշինյանին հաջողություն ղարաբաղյան հարցում։ Չեմ պատրաստվում չարախնդալ անհաջողության դեպքում, որովհետեւ մենք բոլորս միասին ենք հատուցելու։ Բայց ցանկանում եմ, որպեսզի մեր բարյացակամությունը չչարաշահեն, որովհետեւ նրան հաջողություն մաղթելը թելադրված է հայրենասիրությամբ։ Բայց նա նույնպես պետք է լսի ու գիտակցի, որ «ես ինքս ամեն ինչ գիտեմ» թեզը, մեղմ ասած, վայել չէ քաղաքական գործչին, մանավանդ նրան, ով իրեն Մովսեսի տեղն է դրել։ Քրիստոսը զրուցում էր աշակերտների հետ, որպեսզի հասկանար, թե ինչպես կատարի իր առաքելությունը։ Նիկոլ Փաշինյանը հեռու է Քրիստոսից լուսային շատ տարիներ, մանավանդ պետք է լսի եւ կարդա, բայց ոչ թե իր մասին ստատուսները, եւ կարգադրություններ անի հարձակվել քննադատողների վրա։ Նա պետք է քննադատությունից ռացիոնալ հատիկը քաղի»,- նշել է Աշոտյանը։

 

Պատասխանելով Ղարաբաղի հարցով նախկին նախագահների հետ զրուցելու Փաշինյանի պատրաստակամության մասին հարցին՝ Աշոտյանը նկատեց, որ սա խոսում է այն մասին, որ Փաշինյանը 10 ամիս անց վերջապես գիտակցել է, որ ավելի ճիշտ է ոչ թե Դավոսում Ալիեւից տեղեկություններ ստանալ, այլ հարցնել այդ թվում նաեւ Ռոբերտ Քոչարյանին, որին հենց ինքը բանտ է նստեցրել:

Ինչ վերաբերում է նախկին արտգործանախարար Էդվարդ Նալբանդյանի հետ Փաշինյանի հիշատակած հանդիպման մասին, ապա ըստ Աշոտյանի, այն կայացել է մինչեւ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը եւ տեւել 10 րոպե:

«Եթե կարծում եք, որ դա բավական է...»:

Աշոտյանը հիշեցրեց չինական ասացվածքն այն մասին, որ «եթե բավականին երկար նստել գետի ափին, ապա կարելի է դրանով հոսող հակառակորդի մարմինը տեսնել»:

«Իսկ մենք ունե՞նք այդքան ժամանակ: Որքան էլ հին ժողովուրդ մենք լինենք, կարո՞ղ ենք մենք մեզ ճոխություն թույլ տալ նստել կառավարության շենքում եւ սպասել հարցերի լուծմանը», - հարց հնչեցրեց Աշոտյանը: Ընդ որում Աշոտյանն ընդգծեց, որ ինքը, եւ  վստահ է նաեւ Սերժ Սարգսյանը, պատրաստ է ընդունել հանդիպման մասին Փաշինյանի առաջարկը, եթե այն լինի:

«Առանց Ռոբերտ Քոչարյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ զրույցի ղարաբաղյան հակամարտության մասին լիարժեք պատկերացում չի կարող լինել: Թեեւ վերջինիս դեպքում, կարծում եմ, նրանք շփվում են: Սա այն հարցն է, երբ անձնական համակրանքը ու հակակրանքը պետք է մի կողմ թողնել: Քաղաքականությունում դու միշտ չէ, որ շփվում ես քեզ հաճելի մարդկանց հետ»,- խորհուրդ տվեց Աշոտյանը:



Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App