Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փաշինյանը չի կարող լիարժեք պատկերացում ունենալ ԼՂ հարցի մասին առանց նախկին նախագահների հետ հանդիպման. Աշոտյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը հաջողություն է ցանկանում վարչապետ Նիկոլ Փաշինյանին ղարաբաղյան հարցում։ Այս մասին Աշոտյանն արդեն առաջին անգամ չէ, որ հայտարարում է լրագրողների հետ զրույցում։

Արմեն Աշոտյանի կարծիքով՝ Փաշինյանի ելույթը Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում վկայում է սխալները շտկելու փորձերի մասին, որոնք թույլ էին տրվել 10 ամիս առաջ ռազմավարական եւ մարտավարական հարցերում։ «Փաստորեն, օրակարգից գրեթե դուրս են մղվել Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնեւի պայմանավորվածությունները։ Այդ պայմանավորվածություները ադրբեջանական դիվանագիտության ձախողումն էին ապրիլյան ագրեսիայի պատճառով։ Իսկ մեր վարչապետն ասում է. «ադրբեջանցիներն ինձ ասացին, որ նման պայմանավորվածություններ չեն էլ եղել»։ Դե, ինչպես՞ չվրդովվես այստեղ։ Բարեբախտաբար, ԱԳՆ-ն, այնուամենայնիվ, կարողացավ բացատրել, որ այդպես չէ, եւ որ արտաքին քաղաքականությունը վարվում է ոչ ներքաղաքական գործիքակազմով։ Արտաքին քաղաքականությունում հաջողության չեն հասնում լացակումած պատմություններով այն մասին, թե չես կարողանում լվացքի մեքենայի վարկդ վճարել։ Գուցե դա լավ ներքաղաքական հնարք է, սերիալի հերթական սերիա, որը երեկ ենք դիտել։ Ղարաբաղյան հարցում բոլորը պետք է համերաշխություն դրսեւորեն, պատկերավոր ասած՝ նայեն մեկ ուղղությամբ, անկախ այն բանից, թե ով որ կուսակցությունն է ներկայացնում»,- ընդգծել է Արմեն Աշոտյանը։

Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ ոչ միայն քննադատում է իշխանություններին, այլեւ միշտ այլընտրանք է առաջարկում՝ սկսած ԵՄ-ի հետ հարաբերություններից մինչեւ ՌԴ-ի հետ հարաբերություններ։ «Ես ցանկանում եմ Փաշինյանին հաջողություն ղարաբաղյան հարցում։ Չեմ պատրաստվում չարախնդալ անհաջողության դեպքում, որովհետեւ մենք բոլորս միասին ենք հատուցելու։ Բայց ցանկանում եմ, որպեսզի մեր բարյացակամությունը չչարաշահեն, որովհետեւ նրան հաջողություն մաղթելը թելադրված է հայրենասիրությամբ։ Բայց նա նույնպես պետք է լսի ու գիտակցի, որ «ես ինքս ամեն ինչ գիտեմ» թեզը, մեղմ ասած, վայել չէ քաղաքական գործչին, մանավանդ նրան, ով իրեն Մովսեսի տեղն է դրել։ Քրիստոսը զրուցում էր աշակերտների հետ, որպեսզի հասկանար, թե ինչպես կատարի իր առաքելությունը։ Նիկոլ Փաշինյանը հեռու է Քրիստոսից լուսային շատ տարիներ, մանավանդ պետք է լսի եւ կարդա, բայց ոչ թե իր մասին ստատուսները, եւ կարգադրություններ անի հարձակվել քննադատողների վրա։ Նա պետք է քննադատությունից ռացիոնալ հատիկը քաղի»,- նշել է Աշոտյանը։

 

Պատասխանելով Ղարաբաղի հարցով նախկին նախագահների հետ զրուցելու Փաշինյանի պատրաստակամության մասին հարցին՝ Աշոտյանը նկատեց, որ սա խոսում է այն մասին, որ Փաշինյանը 10 ամիս անց վերջապես գիտակցել է, որ ավելի ճիշտ է ոչ թե Դավոսում Ալիեւից տեղեկություններ ստանալ, այլ հարցնել այդ թվում նաեւ Ռոբերտ Քոչարյանին, որին հենց ինքը բանտ է նստեցրել:

Ինչ վերաբերում է նախկին արտգործանախարար Էդվարդ Նալբանդյանի հետ Փաշինյանի հիշատակած հանդիպման մասին, ապա ըստ Աշոտյանի, այն կայացել է մինչեւ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը եւ տեւել 10 րոպե:

«Եթե կարծում եք, որ դա բավական է...»:

Աշոտյանը հիշեցրեց չինական ասացվածքն այն մասին, որ «եթե բավականին երկար նստել գետի ափին, ապա կարելի է դրանով հոսող հակառակորդի մարմինը տեսնել»:

«Իսկ մենք ունե՞նք այդքան ժամանակ: Որքան էլ հին ժողովուրդ մենք լինենք, կարո՞ղ ենք մենք մեզ ճոխություն թույլ տալ նստել կառավարության շենքում եւ սպասել հարցերի լուծմանը», - հարց հնչեցրեց Աշոտյանը: Ընդ որում Աշոտյանն ընդգծեց, որ ինքը, եւ  վստահ է նաեւ Սերժ Սարգսյանը, պատրաստ է ընդունել հանդիպման մասին Փաշինյանի առաջարկը, եթե այն լինի:

«Առանց Ռոբերտ Քոչարյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ զրույցի ղարաբաղյան հակամարտության մասին լիարժեք պատկերացում չի կարող լինել: Թեեւ վերջինիս դեպքում, կարծում եմ, նրանք շփվում են: Սա այն հարցն է, երբ անձնական համակրանքը ու հակակրանքը պետք է մի կողմ թողնել: Քաղաքականությունում դու միշտ չէ, որ շփվում ես քեզ հաճելի մարդկանց հետ»,- խորհուրդ տվեց Աշոտյանը:



Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 7-ին Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Եկատերինբուրգում գործող «Wildberries»-ի պահեստի վրա 18-ամյա տղան ընկել է լքված շենքի 20-րդ հարկից և ողջ է մնացելԱյսօր «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, հետախուզական զորքերի սպա Արսեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն էԼույս չի լինելու Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան21-ամյա տղան մեքենա է գողացել. ներսում 2-ամյա երեխա կարՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք. Տ. Աբրահամյան Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ Կառավարությունը պատրաստվում է ներգրավել ևս 320 մլն դոլարի վարկՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբՏ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն Թուրքական HAVELSAN ընկերությունը ռազմաoդային գործողությունների կառավարման համակարգ է փոխանցել Ադրբեջանին