Պուտինը եւ Քեմերոնը հայտարարել են ահաբեկչության դեմ համատեղ պայքարելու անհրաժեշտության մասին
INTERNATIONAL NEWSՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը Անթալիայում կայացած հանդիպմանը հայտարարել են ահաբեկչության դեմ համատեղ պայքարելու անհրաժեշտության մասին:
«Ֆրանսիայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները խոսում են այն մասին, որ մենք հարկադրված ենք միավորել ջանքերն այդ չարիքի դեմ մղվող պայքարում»,-ասել Է Պուտինը G20-ի գագաթնաժողովի շրջանակներում Քեմերոնի հետ անցկացված հանդիպմանը:
«Մենք հանդիպում ենք Փարիզում տեղի ունեցած ահավոր ողբերգական իրադարձություններից հետո եւ, ինչպես դուք ասացիք, մենք պետք Է միասին աշխատենք ահաբեկչության դեմ պայքարելու համար»,-իր հերթին նշել Է Քեմերոնը, հավելելով, որ հանդիպման ընթացքում հնարավորություն կլինի քննարկել Սիրիայի իրադրությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



