Պուտինը եւ Քեմերոնը հայտարարել են ահաբեկչության դեմ համատեղ պայքարելու անհրաժեշտության մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը Անթալիայում կայացած հանդիպմանը հայտարարել են ահաբեկչության դեմ համատեղ պայքարելու անհրաժեշտության մասին:
«Ֆրանսիայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները խոսում են այն մասին, որ մենք հարկադրված ենք միավորել ջանքերն այդ չարիքի դեմ մղվող պայքարում»,-ասել Է Պուտինը G20-ի գագաթնաժողովի շրջանակներում Քեմերոնի հետ անցկացված հանդիպմանը:
«Մենք հանդիպում ենք Փարիզում տեղի ունեցած ահավոր ողբերգական իրադարձություններից հետո եւ, ինչպես դուք ասացիք, մենք պետք Է միասին աշխատենք ահաբեկչության դեմ պայքարելու համար»,-իր հերթին նշել Է Քեմերոնը, հավելելով, որ հանդիպման ընթացքում հնարավորություն կլինի քննարկել Սիրիայի իրադրությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
2
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



