Yerevan, 23.June.2026,
00
:
00
BREAKING


«Նա­յում են բյու­ջե­ին՝ գու­մա­րը քիչ է լի­նում, կա­նա­չա­պա­տումն էլ՝ էժան». ծա­ռա­տուն­կը չպետք է ինք­նան­պա­տակ լի­նի

SOCIETY

Այսօր համապետական շաբաթօրյակ-ծառատունկ է անցկացվում: Նախատեսվում է 5000 ծառ տնկել: Գովելի նախաձեռնություն: Ծառատունկն ավանդական բնույթ է կրում Հայաստանում, դա նորամուծություն չէ: Սակայն կարևոր է նկատի ունենալ մեկ կարևոր հանգամանք. ծառատունկն ինքնանպատակ չպետք է լինի: Միայն ծառ տնկելը բավարար չէ, պետք է համապատասխան խնամք, ոռոգում, հակառակ դեպքում՝ ինչպես նախկինում, հիմա էլ մի քանի ամսից նոր տնկված ծառերն ուղղակի կչորանան: 

Բնապահպան, «Էկոլուր» տեղեկատվական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ ծառերի խնամքը կարևոր խնդիրներից է. «Տեսնում ենք, որ հանրային տարածքներում խնամք գրեթե չկա: Աղբը թողնում են, չեն հավաքում, ծառերը բավական վատ վիճակում են», - ասաց բնապահպանը:Տիկին Զարաֆյանը նշեց, որ իրենք ոռոգման խնդրի հետ կապված ունեն միայն պաշտոնական տվյալներ. Ունենք շատ ավելի լուրջ խնդիրներ. ծառահատում՝ ամեն տեղ, նոր կառուցապատում: Սրա համար ոչ ոք պատասխանատվություն չի կրում: Արդյունքում ունենք կրճատված կանաչ տարածքներ: Բացի դա, որոշ դեպքերում մեծ ծառերի փոխարեն տարածքները կանաչապատում են տարբեր ծաղիկներով, ինչը գեղեցիկ է, սակայն չի կատարում քաղաքի համար հիմնական՝ «թոքերի» դերը: Քանի որ որոշ դեպքերում տարածքներ են սեփականաշնորհվել, ունենք հանրային տարածքների կրճատում: Երբ ասում են այսքան հեկտարի վրա պետք է կանաչապատում անել, պարզ չէ, թե որտեղ պետք է արվի, ամեն տեղ շենք-շինություն է, ամեն ինչ արդեն կառուցապատված է, և ուղղակի տեղ չկա նորմալ կանաչապատում իրականացնելու համար: Ահա սրանք են հիմնական մեծ հարցերը», - ասաց բնապահպանը: 

Վերջինս ընդգծեց, որ առավել պրոբլեմային տարածքներից է Երևանի կենտրոնը՝  Օպերայի տարածքը, Օղակաձև այգին և այլն: Նրա խոսքով, Հաղթանակի այգու և դրա հարակից տարածքում ծառերն ուղղակի վերացել են:

«Դա ուղղակի տարբեր օբյեկտներով զբաղեցված տարածք է: Կանաչապատ կորսված տարածքների մեջ տեղ են զբաղեցնում նաև Դալմայի այգիները: Այնտեղ հիմա էլ ծրագրեր կան կառուցապատում իրականացնելու՝ չվերականգնելով որևէ տարածք: Այս տարածքն ընդհանրապես մնաց առանց կանաչի: Նորքի զանգվածներում էլ նույն խնդիրն ունենք: Չեմ կարծում, թե հնարավոր է միլիոնավոր դոլարներով կառուցված շինություններն ապամոնտաժել: Սա ելք չի լինի: Ուղղակի պետք է անօրինական ձևով կառուցապատողներին ստիպել, որ նրանք կանաչապատեն և կարգի բերեն այն վայրերը, որոնք համարվում են ոչ պիտանի տարածքներ», - ասաց Զարաֆյանը:

Ծառերի ընտրությանը, ըստ բնապահպանի, պետք է ուշադրություն դարձնել, սակայն այստեղ առաջ է գալիս հարցի ֆինանսական կողմը: «Ծառերի տեսակների ընտրությունը կապված է ֆինանսի հետ: Մեզ մոտ կանաչապատման ժամանակ օգտագործում են շատ էժան և ոչ որակյալ ծառատեսակներ: Մինչդեռ նախկինում՝ խորհրդային տարիներին, Երևանում եղել են թանկարժեք և լավ ծառերի տեսակներ, որոնք քաղաքի համար անհրաժեշտ դերը կատարում էին:

Իհարկե, հիմա չենք կարող համեմատել առաջվա կանաչապատումը ներկայի հետ:

Երբ Երևանում գիտնականների խումբը ստեղծեց բուսաբանական այգին, նրանք մասնակցեցին նաև քաղաքի կանաչապատման ծրագրին: Նրանց խորհրդով են շատ ծառեր տնկվել, հաշվի է առնվել, թե ինչպիսի դերակատարություն պիտի ունենա ծառերից յուրաքանչյուրը՝ թթվածնի մատակարարման, օդի մաքրման հետ կապված: 

Հիմա զրկվել ենք այդ կանաչապատումից: Շատ դեպքերում, երբ հարցը վերաբերում է կանաչապատմանը, ոչ թե հաշվի են առնվում այս գործոնները, այլ ուղղակի նայում են բյուջեին՝ գումարը քիչ է լինում, կանաչապատումն էլ՝ էժան: 

Մյուս կողմից էլ Երևանում թե՛ ոռոգման, թե՛ խմելու ջրի համակարգերը շատ վատ վիճակում են, որոշ դեպքերում երկար տարիներ չեն վերանորոգվել», - եզրափակեց մեր զրուցակիցը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder