Ուկրաինան չի ընդունել Թուրքիայից ներկրված 17.2 տոննա լոլիկը՝ սանիտարահիգիենիկ պահանջներին չհամապատասխանելու պատճառով
ECONOMICSՈւկրաինան չի ընդունել Թուրքիայից ներկրված 17.2 տոննա լոլիկը՝ ապրանքում առկա հարավաֆրիկյան տոմատային ցեցի առկայության պատճառով, այս մասին գրում է թուրքական diken.com.tr կայքը:
Ուկրաինայում սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և սպառողների պաշտպանության ծառայության համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ սահմանային անցակետում գտնվող 17.2 տոննա թուրքական լոլիկը նախատեսվում է հետ ուղարկել Թուրքիա:
Հայտարարության մեջ նաև ընդգծվել է, որ ապրանքի՝ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջներին չհամապատասխանելու հետ կապված թուրքական կողմին գրավոր զգուշացում է ուղղվել:
Հատկանշական է, որ սա Ուկրաինա ներկրվող թուրքական լոլիկի հետ ուղարկման արդեն երկրորդ դեպքն է այս ամիս: Մարտի սկզբին Ուկրաինան չէր ընդունել Թուրքիայից ներկրված 11.8 տոննա լոլիկ:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



