Ուկրաինան չի ընդունել Թուրքիայից ներկրված 17.2 տոննա լոլիկը՝ սանիտարահիգիենիկ պահանջներին չհամապատասխանելու պատճառով
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈւկրաինան չի ընդունել Թուրքիայից ներկրված 17.2 տոննա լոլիկը՝ ապրանքում առկա հարավաֆրիկյան տոմատային ցեցի առկայության պատճառով, այս մասին գրում է թուրքական diken.com.tr կայքը:
Ուկրաինայում սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և սպառողների պաշտպանության ծառայության համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ սահմանային անցակետում գտնվող 17.2 տոննա թուրքական լոլիկը նախատեսվում է հետ ուղարկել Թուրքիա:
Հայտարարության մեջ նաև ընդգծվել է, որ ապրանքի՝ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջներին չհամապատասխանելու հետ կապված թուրքական կողմին գրավոր զգուշացում է ուղղվել:
Հատկանշական է, որ սա Ուկրաինա ներկրվող թուրքական լոլիկի հետ ուղարկման արդեն երկրորդ դեպքն է այս ամիս: Մարտի սկզբին Ուկրաինան չէր ընդունել Թուրքիայից ներկրված 11.8 տոննա լոլիկ:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



