Yerevan, 23.June.2026,
00
:
00
BREAKING


Գերատեսչությունը չի խրախուսում և չի էլ մերժում դրամահավաքը. ինչպե՞ս են երեխաները սնվում դպրոցում

SOCIETY

Արարատի մարզի հիմնական դպրոցներից մեկի տարրական դասարանի աշակերտների ծնողները «Փաստի» հետ զրույցում չթաքցրեցին, որ երեխաները դպրոցում տաք սնունդ ծրագրով սնվելու համար գումար են հավաքում: Ծնողները ո՛չ գումարի չափից, ո՛չ էլ այդ երևույթից չէին բողոքում: Փոխարենը նշում էին, որ իրենք ավելի հանգիստ են, որ բոլոր երեխաները նույն սնունդն են ուտում և որևէ մեկը դասի ժամանակ սոված մնալու խնդրի առջև չի կանգնում: 

«Մենք գումար հավաքելուց չենք բողոքում: Ամսական ընդամենը 500 դրամ ենք հավաքում, բայց փոխարենը երեխաները դպրոցում նորմալ սնվում են: Մենք չենք լսել, որ որևէ մեկը բողոքի այս ծրագրից: Ընդհակառակը՝ խիղճներս հանգիստ է, որ երեխաները դպրոցում սոված չեն մնում»,- ասաց ծնողներից մեկը:

Օրերս նաև ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն էր անդրադարձել այս ծրագրերին և նշել էր, որ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրից «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը կամաց-կամաց փոխանցվում է ՀՀ կառավարությանը: 

«Գործադիրն ազգային ծրագիրն ամբողջությամբ իրականացնում է 5՝ Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի, Արարատի և Շիրակի մարզերում: Վերջինն ընդգրկվել է 2018 թվականին: Այս տարի կներառվի նաև Արագածոտնի մարզը: Մինչև 2023 թվականը ազգային ծրագիրն ամբողջությամբ կիրականացնի կառավարությունը՝ ողջ երկրի տարածքում»,- ասել էր Ա. Հարությունյանը:

Ներկայում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը շարունակում է դպրոցական սնունդ ապահովել այն 5 մարզում, որոնք դեռ չեն մտել պետական ծրագրի մեջ: Նախարարը թեև նշել էր, որ ծրագրի իրականացման ընթացքում կան նաև խնդիրներ ու բարդություններ, որոնք պետք է հաղթահարվեն, սակայն այն հաջողվածներից կարելի է համարել: Թերությունը տեղում սննդի կազմակերպմանը, սննդի մատակարարմանը, ծնողական համայնքների ներգրավմանն է վերաբերում: Թե ինչքան ժամանակ կպահանջվի դրանք վերացնելու համար, դժվար է ասել, բայց որ ծրագիրը պետք է համապատասխան մարմինների կողմից պատշաճ վերահսկողության ենթարկվի՝ միանշանակ է:

Նշենք, որ ՄԱԿ-ի ծրագրով 7 անուն սննդամթերք է տրամադրվում դպրոցներին: Այդ թվում՝ ալ յուր, ընդեղեն, ձեթ և այլն, սակայն, պարզվում է, որ միայն այդ մթերքով հնարավոր չէ սնունդ պատրաստել երեխաների համար: Դրա համար է տեղերում որոշակի գումար հավաքվում, ինչը չհերքեցին նաև նախարարությունում: 

«ՄԱԿ-ի ծրագրի դեպքում ծնողների որոշմամբ կարող են որոշակի գումար հավաքել, բայց դա պետք է լինի ոչ թե դպրոցի տնօրինության, այլ ծնողական համայնքի որոշմամբ: Իսկ այն մարզերում, որտեղ ծրագիրն իրականացվում է պետական ծրագրի շրջանակներում, տարրական դպրոցի յուրաքանչյուր աշակերտի հաշվով տրվում է օրական 140 դրամ: Այդ գումարով տեղում սննդով ապահովելու հարցը կազմակերպվում է: Այս դեպքում էլ թեև փոքր դպրոցներում, որտեղ աշակերտների թիվը քիչ է, կարող է լրացուցիչ գումար հավաքելու անհրաժեշտություն առաջանալ, սակայն կառավարությունը նման մոտեցումը չի խրախուսում»,- «Փաստի» հետ զրույցում նշեց ԿԳՆ զարգացման ծրագրերի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը: 

Ռ. Ստեփանյանը նշեց նաև, որ դպրոցներին տրամադրվող գումարը ծախսվում է ուղեցույցների համապատասխան: Ուստի, դպրոցները պարտավոր են այդ կանոններով շարժվել: «Ծրագրի վերահսկողությունն իրականացվում է վերադաս մարմնի կողմից: Բացի այդ, ճաշացանկերը պետք է հրապարակվեն դպրոցի տեսանելի վայրում: Սննդամթերքի որակը հսկում են համապատասխան պետական մարմինները: Հաշվետվությունները տրամադրվում են վերադաս մարմիններին՝ մարզին ենթարկվելու պարագայում մարզպետարանին, կրթության նախարարության դեպքում՝ նախարարությանը»,- ասաց Ռ. Ստեփանյանը: 

168 օր x 140 դրամ x աշակերտների քանակը: Այս բանաձևով կարելի է հաշվել, թե, օրինակ, Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի, Արարատի, Շիրակի և Արագածոտնի մարզերի դպրոցների տարրական դասարանների աշակերտներին տաք սննով ապահովելու համար մեկ ուսումնական տարվա համար ինչքան գումար է տրամադրվում: 

Ծրագրի մասին այլ տեղեկություններ ստանալու համար «Փաստը», պատահականության սկզբունքով, զանգահարեց և զրուցեց նաև մի քանի մարզային դպրոցների տնօրենների հետ: Արագածոտնի մարզի Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Մանուշակ Շատոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ծրագրի շրջանակներում 2019-ի հունվարի 15-ից է դպրոցը կառավարությունից գումար ստանում: 

«Յուրաքանչյուր երեխայի համար օրական տրվում է 120 դրամ, որը բավարարում է սնունդ պատրաստելու համար: Ե՛վ երեխաները, և՛ ծնողները շատ գոհ են: Ճաշարանում նաև ծնողական հերթապահություն է կազմակերպվում: Դպրոցում առաջարկությունների անկյուն ունենք, բայց այդ զամբյուղում հավաքվում են միայն շնորհակալությունները, որևէ առաջարկություն չի լինում»,- ասաց Մ. Շատոյանը:

Նա նաև նշեց, որ հատկացված գումարով 20 տեսակ սնունդ են գնում: Այսինքն, այն ամենն, ինչ անհրաժեշտ է երեխաների առողջության համար: Այս դպրոցում մինչև 4-րդ դասարանի 109 երեխա է օգտվում ծրագրից, իսկ լրացուցիչ գումար իրենց դպրոցի ծնողները չեն հավաքում:

Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքի դպրոցի տնօրեն Գրիշա Գաբրիել յանն էլ «Փաստի» հետ զրույցում նշեց, որ երեխաներին տաք սննդով ապահովելու համար մեկ աշակերտի հաշվով 140 դրամ են ստանում, որից 20 դրամը տրամադրվում է հոսանքին և խոհարարին վճարելու համար, իսկ 120 դրամը ծախսվում է տաք սնունդ պատրաստելու համար: 

«Դպրոցական սննդի կազմակերպման ձեռնարկով ենք առաջնորդվում, որտեղ գրված է, թե ինչ կարելի է պատրաստել, ինչ՝ չի կարելի: Մեր դպրոցում լրացուցիչ գումար չեն հավաքում: ՄԱԿ-ի ծրագրով այն ժամանակ դպրոցին տրամադրեցին ջրատաքացուցիչ, սառնարան, էլեկտրական վառարան, էլեկտրական կշեռք, իսկ սպասք, նման պարագաներ և գազօջախ գնեցինք ծնողների կողմից մի փոքր գումար հավաքելով: Բոլորն էլ գոհ են ծրագրից, և ես կասեի, որ դրա շնորհիվ ձմռան ամիսներին դպրոցից բացակայելու դեպքերը բավականին նվազել են»,ասաց Գ. Գաբրիելյանը:

 

Արմավիրի մարզի Ամասիա համայնքի դպրոցի տնօրեն Գոհար Ներսիսյանն այդքան էլ գոհ չէր մեր զանգից: Սկզբում փորձեց մեր լիազորությունները ճշտել, հետո բացատրեցինք, որ պատշաճ ներկայացել ենք ու ներկայացրել, թե ինչ թեմայի մասին ենք ուզում իր կարծիքը լսել: Բայց նա կրկին փորձում էր հասկանալ, թե ինչքանո՞վ է զանգը հավաստի, ինչների՞ս է պետք, թե աշակերտների սնունդն ինչպես են կազմակերպում, ո՞ր ծրագրով և այլն, բայց հետո մի քանի հարցի պատասխանեց:

 

«Այդ ծրագրից 57 երեխա է օգտվում, բայց մենք գումար չենք ստանում, ապրանքն ենք ստանում, քանի որ մերը ՄԱԿ-ի պարենի ծրագիրն է: Ստանում ենք ոլոռ, բրինձ, հնդկաձավար, մակարոնեղեն և ձեթ, մեզ բավարարում է»,- ասաց Գ. Ներսիսյանը:

Հարցին, թե ծնողները լրացուցիչ գումար հավաքո՞ւմ են նորմալ և լիարժեք սնունդ պատրաստելու համար, դպրոցի տնօրենն ասաց, որ ծնողները և՛ հավաքում են, և՛ իրենք էլ տնօրինում են այդ գումարները:

«Այդ գումարով գազ են առնում, կաղամբ, կարտոֆիլ ու գազար են առնում, որպեսզի ջրալի ճաշեր էլ տան: Օրինակ, այս ամիս առաջին դասարանցիների ծնողները հավաքել են 500 դրամ, իսկ երկրորդ, երրորդներինը՝ 800 դրամ: Մթերքը եփելու համար գազ է պետք, որը առնում ենք, երեխաների համար աղցան ենք պատրաստում, ջրալի ճաշ եփելու համար կարտոֆիլ ենք առնում»,- ասաց Գ. Ներսիսյանը: 

Անկեղծ ասած, այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչո՞ւ էր այդքան դժկամությամբ նա պատասխանում մեր հարցերին, մինչդեռ մյուս դպրոցների տնօրեններն անգամ շնորհակալություն հայտնեցին, որ հետաքրքրվում ենք իրենց գործերից: Այնուամենայնիվ նշենք, որ այսպիսին էր պատկերը, որը պատկան մարմիններին կօգնի հասկանալ, թե ծրագիրն ավելի լավը դարձնելու և ստվերային անցուդարձի առարկա չդարձնելու համար ինչ քայլեր է հարկավոր անել

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder