Երևան, 28.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գերատեսչությունը չի խրախուսում և չի էլ մերժում դրամահավաքը. ինչպե՞ս են երեխաները սնվում դպրոցում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արարատի մարզի հիմնական դպրոցներից մեկի տարրական դասարանի աշակերտների ծնողները «Փաստի» հետ զրույցում չթաքցրեցին, որ երեխաները դպրոցում տաք սնունդ ծրագրով սնվելու համար գումար են հավաքում: Ծնողները ո՛չ գումարի չափից, ո՛չ էլ այդ երևույթից չէին բողոքում: Փոխարենը նշում էին, որ իրենք ավելի հանգիստ են, որ բոլոր երեխաները նույն սնունդն են ուտում և որևէ մեկը դասի ժամանակ սոված մնալու խնդրի առջև չի կանգնում: 

«Մենք գումար հավաքելուց չենք բողոքում: Ամսական ընդամենը 500 դրամ ենք հավաքում, բայց փոխարենը երեխաները դպրոցում նորմալ սնվում են: Մենք չենք լսել, որ որևէ մեկը բողոքի այս ծրագրից: Ընդհակառակը՝ խիղճներս հանգիստ է, որ երեխաները դպրոցում սոված չեն մնում»,- ասաց ծնողներից մեկը:

Օրերս նաև ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն էր անդրադարձել այս ծրագրերին և նշել էր, որ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրից «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը կամաց-կամաց փոխանցվում է ՀՀ կառավարությանը: 

«Գործադիրն ազգային ծրագիրն ամբողջությամբ իրականացնում է 5՝ Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի, Արարատի և Շիրակի մարզերում: Վերջինն ընդգրկվել է 2018 թվականին: Այս տարի կներառվի նաև Արագածոտնի մարզը: Մինչև 2023 թվականը ազգային ծրագիրն ամբողջությամբ կիրականացնի կառավարությունը՝ ողջ երկրի տարածքում»,- ասել էր Ա. Հարությունյանը:

Ներկայում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը շարունակում է դպրոցական սնունդ ապահովել այն 5 մարզում, որոնք դեռ չեն մտել պետական ծրագրի մեջ: Նախարարը թեև նշել էր, որ ծրագրի իրականացման ընթացքում կան նաև խնդիրներ ու բարդություններ, որոնք պետք է հաղթահարվեն, սակայն այն հաջողվածներից կարելի է համարել: Թերությունը տեղում սննդի կազմակերպմանը, սննդի մատակարարմանը, ծնողական համայնքների ներգրավմանն է վերաբերում: Թե ինչքան ժամանակ կպահանջվի դրանք վերացնելու համար, դժվար է ասել, բայց որ ծրագիրը պետք է համապատասխան մարմինների կողմից պատշաճ վերահսկողության ենթարկվի՝ միանշանակ է:

Նշենք, որ ՄԱԿ-ի ծրագրով 7 անուն սննդամթերք է տրամադրվում դպրոցներին: Այդ թվում՝ ալ յուր, ընդեղեն, ձեթ և այլն, սակայն, պարզվում է, որ միայն այդ մթերքով հնարավոր չէ սնունդ պատրաստել երեխաների համար: Դրա համար է տեղերում որոշակի գումար հավաքվում, ինչը չհերքեցին նաև նախարարությունում: 

«ՄԱԿ-ի ծրագրի դեպքում ծնողների որոշմամբ կարող են որոշակի գումար հավաքել, բայց դա պետք է լինի ոչ թե դպրոցի տնօրինության, այլ ծնողական համայնքի որոշմամբ: Իսկ այն մարզերում, որտեղ ծրագիրն իրականացվում է պետական ծրագրի շրջանակներում, տարրական դպրոցի յուրաքանչյուր աշակերտի հաշվով տրվում է օրական 140 դրամ: Այդ գումարով տեղում սննդով ապահովելու հարցը կազմակերպվում է: Այս դեպքում էլ թեև փոքր դպրոցներում, որտեղ աշակերտների թիվը քիչ է, կարող է լրացուցիչ գումար հավաքելու անհրաժեշտություն առաջանալ, սակայն կառավարությունը նման մոտեցումը չի խրախուսում»,- «Փաստի» հետ զրույցում նշեց ԿԳՆ զարգացման ծրագրերի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը: 

Ռ. Ստեփանյանը նշեց նաև, որ դպրոցներին տրամադրվող գումարը ծախսվում է ուղեցույցների համապատասխան: Ուստի, դպրոցները պարտավոր են այդ կանոններով շարժվել: «Ծրագրի վերահսկողությունն իրականացվում է վերադաս մարմնի կողմից: Բացի այդ, ճաշացանկերը պետք է հրապարակվեն դպրոցի տեսանելի վայրում: Սննդամթերքի որակը հսկում են համապատասխան պետական մարմինները: Հաշվետվությունները տրամադրվում են վերադաս մարմիններին՝ մարզին ենթարկվելու պարագայում մարզպետարանին, կրթության նախարարության դեպքում՝ նախարարությանը»,- ասաց Ռ. Ստեփանյանը: 

168 օր x 140 դրամ x աշակերտների քանակը: Այս բանաձևով կարելի է հաշվել, թե, օրինակ, Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի, Արարատի, Շիրակի և Արագածոտնի մարզերի դպրոցների տարրական դասարանների աշակերտներին տաք սննով ապահովելու համար մեկ ուսումնական տարվա համար ինչքան գումար է տրամադրվում: 

Ծրագրի մասին այլ տեղեկություններ ստանալու համար «Փաստը», պատահականության սկզբունքով, զանգահարեց և զրուցեց նաև մի քանի մարզային դպրոցների տնօրենների հետ: Արագածոտնի մարզի Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Մանուշակ Շատոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ծրագրի շրջանակներում 2019-ի հունվարի 15-ից է դպրոցը կառավարությունից գումար ստանում: 

«Յուրաքանչյուր երեխայի համար օրական տրվում է 120 դրամ, որը բավարարում է սնունդ պատրաստելու համար: Ե՛վ երեխաները, և՛ ծնողները շատ գոհ են: Ճաշարանում նաև ծնողական հերթապահություն է կազմակերպվում: Դպրոցում առաջարկությունների անկյուն ունենք, բայց այդ զամբյուղում հավաքվում են միայն շնորհակալությունները, որևէ առաջարկություն չի լինում»,- ասաց Մ. Շատոյանը:

Նա նաև նշեց, որ հատկացված գումարով 20 տեսակ սնունդ են գնում: Այսինքն, այն ամենն, ինչ անհրաժեշտ է երեխաների առողջության համար: Այս դպրոցում մինչև 4-րդ դասարանի 109 երեխա է օգտվում ծրագրից, իսկ լրացուցիչ գումար իրենց դպրոցի ծնողները չեն հավաքում:

Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքի դպրոցի տնօրեն Գրիշա Գաբրիել յանն էլ «Փաստի» հետ զրույցում նշեց, որ երեխաներին տաք սննդով ապահովելու համար մեկ աշակերտի հաշվով 140 դրամ են ստանում, որից 20 դրամը տրամադրվում է հոսանքին և խոհարարին վճարելու համար, իսկ 120 դրամը ծախսվում է տաք սնունդ պատրաստելու համար: 

«Դպրոցական սննդի կազմակերպման ձեռնարկով ենք առաջնորդվում, որտեղ գրված է, թե ինչ կարելի է պատրաստել, ինչ՝ չի կարելի: Մեր դպրոցում լրացուցիչ գումար չեն հավաքում: ՄԱԿ-ի ծրագրով այն ժամանակ դպրոցին տրամադրեցին ջրատաքացուցիչ, սառնարան, էլեկտրական վառարան, էլեկտրական կշեռք, իսկ սպասք, նման պարագաներ և գազօջախ գնեցինք ծնողների կողմից մի փոքր գումար հավաքելով: Բոլորն էլ գոհ են ծրագրից, և ես կասեի, որ դրա շնորհիվ ձմռան ամիսներին դպրոցից բացակայելու դեպքերը բավականին նվազել են»,ասաց Գ. Գաբրիելյանը:

 

Արմավիրի մարզի Ամասիա համայնքի դպրոցի տնօրեն Գոհար Ներսիսյանն այդքան էլ գոհ չէր մեր զանգից: Սկզբում փորձեց մեր լիազորությունները ճշտել, հետո բացատրեցինք, որ պատշաճ ներկայացել ենք ու ներկայացրել, թե ինչ թեմայի մասին ենք ուզում իր կարծիքը լսել: Բայց նա կրկին փորձում էր հասկանալ, թե ինչքանո՞վ է զանգը հավաստի, ինչների՞ս է պետք, թե աշակերտների սնունդն ինչպես են կազմակերպում, ո՞ր ծրագրով և այլն, բայց հետո մի քանի հարցի պատասխանեց:

 

«Այդ ծրագրից 57 երեխա է օգտվում, բայց մենք գումար չենք ստանում, ապրանքն ենք ստանում, քանի որ մերը ՄԱԿ-ի պարենի ծրագիրն է: Ստանում ենք ոլոռ, բրինձ, հնդկաձավար, մակարոնեղեն և ձեթ, մեզ բավարարում է»,- ասաց Գ. Ներսիսյանը:

Հարցին, թե ծնողները լրացուցիչ գումար հավաքո՞ւմ են նորմալ և լիարժեք սնունդ պատրաստելու համար, դպրոցի տնօրենն ասաց, որ ծնողները և՛ հավաքում են, և՛ իրենք էլ տնօրինում են այդ գումարները:

«Այդ գումարով գազ են առնում, կաղամբ, կարտոֆիլ ու գազար են առնում, որպեսզի ջրալի ճաշեր էլ տան: Օրինակ, այս ամիս առաջին դասարանցիների ծնողները հավաքել են 500 դրամ, իսկ երկրորդ, երրորդներինը՝ 800 դրամ: Մթերքը եփելու համար գազ է պետք, որը առնում ենք, երեխաների համար աղցան ենք պատրաստում, ջրալի ճաշ եփելու համար կարտոֆիլ ենք առնում»,- ասաց Գ. Ներսիսյանը: 

Անկեղծ ասած, այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչո՞ւ էր այդքան դժկամությամբ նա պատասխանում մեր հարցերին, մինչդեռ մյուս դպրոցների տնօրեններն անգամ շնորհակալություն հայտնեցին, որ հետաքրքրվում ենք իրենց գործերից: Այնուամենայնիվ նշենք, որ այսպիսին էր պատկերը, որը պատկան մարմիններին կօգնի հասկանալ, թե ծրագիրն ավելի լավը դարձնելու և ստվերային անցուդարձի առարկա չդարձնելու համար ինչ քայլեր է հարկավոր անել

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հետազոտողները վերակենդանացրել են 1000 տարեկան աստվածաշնչյան ծառՀայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է՝ կոչված ապահովելու խաղաղությունը մեր երկրի և անվտանգությունը մեր ժողովրդի․ Գարեգին Բ Խաղաղության աղոթքԻնձ համար այս իշխանության կողմից ընդունված հիշատակի օրը ընդունելի չէ․ հերոսի մայր Վարորդներին կոչ է արվում երթևեկելիս լինել առավել զգոն․ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ Մենք որևէ իշխանության թույլ չենք տալու անարգել մեր որդիների հերոսական գործըԲայդենը կոչ է արել ամերիկացիներին Թրամփի դեմ դուրս գալ Արած գործը ոչինչ է, եթե կորսված են հոգևոր ուժն ու բարոյական արժեքները․ Նազիկ Ավդալյան ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն ու Լիտվայի ԱԳՆ կանցլերը քննարկել են Հարավային Կովկասում զարգացումները Ուկրաինայի խնդրով իրադարձությունները շատ լավ են զարգանում. Թրամփ Թրամփը և Ահմեդ ալ-Շարաան հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային և միջազգային կայունությանը նպաստող երկկողմ համագործակցության վերաբերյալ հարցեր Սպասվում է ձյուն․ եղանակն՝ առաջիկա օրերին Խոնարհվում ենք հանուն Հայրենիքի պաշտպանության զոհվածների հիշատակի առաջ․ ՄԻՊ Կարգալույծ է հռչակվել Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը UFC-ն թարմացրել է թեթև քաշային կարգի մարտիկների վարկանիշային աղյուսակը UFC 324 մրցաշարից հետո․ Արման Ծառուկյանը կորցրել է առաջատարի դիրքը Հունվարի 28-ի գիշերը և առավոտյան ժամերին ճանապարհներին կձևավորվի մերկասառույց Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում․ բժիշկները պայքարում են վարորդի կյանքի համար Աշխատանքի և սոցիալական հարցերի պատասխանատու, դու գո՞հ ես քո աշխատանքից․ Հրայր ԿամենդատյանԱղքատը վճարում է հարուստի առողջության համար․ պարտադիր ապահովագրության խերը․ ՀայաՔվե հիմնասյուներ «Փյունիկը» հաղթել է «Ալ Իթիֆակին»․ ոչ-ոքի խաղացել Լատվիայի չեմպիոն «Ռիգայի» հետ Ինչ են հորինել Եկեղեցու դեմ Ստրասբուրգում. իշխանության վտանգավոր թեզը ընտրություններին ընդառաջԱրարատյան դաշտի հարակից ճանապարհներին խիտ մառախուղ է․ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ «Ատլետիկի» կիսապաշտպան Նիկո Ուիլյամսը կարող է բաց թողնել ԱԱ-2026-ը Համասը ցանկանում է պահպանել ոստիկանության դերը Գազայում՝ բանակցությունների նախաշեմին Հունվարի 27-ի կապակցությամբ Արարատ Միրզոյանը ծաղիկներ է խոնարհել Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանի դիմաց կանգնեցված խաչքարի մոտ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք է բերվել համաձայնություն՝ Ադրբեջանի տարածքով հեղուկ գազի և բիտումի երկաթուղային փոխադրման մասին․ Գևորգ Պապոյան Ռուսական էներգետիկ ռեսուրսներից հրաժարվելը ինքնաuպանություն է. Ֆիցո Արմավիր քաղաքում գործող ավտոտեխսպասարկման կետերից մեկում հրդեհ է բռնկվել «Chevrolet Volt»-ում Ծաղկաձորի ճոպանուղու կայանատեղիում բախվել են «Toyota Land Cruiser Prado»-ն և «Mercedes»-ը․ հրապարակը պատված է եղել մերկասառույցով Ապրում էինք մեքենայում, տուն չունեինք. Արման Ծառուկյանը պատմել է մանկության դժվարին տարիների մասին «Գողություն հայկական ձևով» ֆիլմը հեռանում է մեծ էկրաններից «Արցախի կանչ» հուշահամալիրը մեր կորուսյալ շիրիմների մարմնավորումն է, որն անտեսվեց իշխանության կողմից Բախվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը․ 4 վիրավորներից մեկը Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գորիսի գրասենյակի ղեկավարն էԹուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ծովակալ Բրեդ Քուփերի հետ հետ տարածաշրջանային հարցեր է քննարկել Դիվանագիտական լեզվով պարզ ակնկալիք է, որ վերջ տրվի Հայ Եկեղեցու նկատմամբ արշավին. Գևորգ Դանիելյանը՝ ԵԽԽՎ բանաձևի մասին Հայաստանը Ադրբեջանի տարածքով հեղուկ գազ և բիտում կներկրի. Պապոյան ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Արարատի մարզերում ԱՄՆ–Իրան լարվածությունը կրկին հասել է վտանգավոր կետի Վրաստանում աշակերտներին եւ մանկավարժներին կարգելեն օգտվել հեռախոսներից դասի ժամանակ Արդյոք բանակցո՞ւմ եք Ադրբեջանի հետ գերիների ազատ արձակման համար. Արմեն Գևորգյանի հարցը՝ ԵԽ գլխավոր քարտուղարին Յուլյա Տիմոշենկոն Ռուսաստանում հեռակա կարգով ձերբակալվել է Խիտ մառախուղ, դժվարանցանելի ճանապարհներ․ ի՞նչ իրավիճակ է Արագածոտնում խոշոր վթարից վիրավորներից 3–ին տեղափոխել են Երևան, 3–ին՝ Աշտարակ, ևս 4–ը Թալինում են 10 քաղաքացի հոսպիտալացվել է բուժկենտրոններում, ունենք ծանր դեպքեր. Ավանեսյանը՝ Թալին-Բազմաբերդ ճանապարհի վթարի մասին Թեհրանից Երևան չվերթեր են չեղարկվել «Համասն» իր ոստիկանության համար դեր է փնտրում Գազայում զինաթափման բանակցություններից առաջ․ Reuters Կառավարությունը պատրաստվում է մայիսին ոչ աշխատանքային օր սահմանել Հայրենիքի համար զոհվածների հիշատակը պահելու միակ ճիշտ ճանապարհը Ուժեղ Հայաստան կառուցելն է. «Մեր ձևով» շարժումՏեղի է ունենում ուժերի վերաբաշխում, Հայաստանն էլ հայտնվել է դրա կիզակետում․ Ավետիք ՉալաբյանԿառավարությունը նախատեսում է մայիսի 4-ը հայտարարել ոչ աշխատանքային օր