«Եվրատեսիլ 2019»-ի հաղթողի ամենահավանական թեկնածուներն` ըստ El Periodico-ի
CULTUREԻսպանական El Periodico պարբերականը հրապարակել է Թել-Ավիվում կայանալիք «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի հաղթողի հավակնորդների անվանացանկը, հաղորդում է Известия-ն:
Ըստ պարբերականի` մրցույթին հաղթելու շանսեր ամենաշատն ունի հոլանդացի երգիչ Դունկան Լոուրենսը` «Arcade» երգով:
Հաղթողի երկրորդ ամենահավանական թեկնածուն, ըստ El Periodico-ի, շվեդ երգիչ Ջոն Լուդվիկն է` «Too late for love» երգով:
Երրորդ հորիզոնականում Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Լազարևն է` «Scream» երգով:
Պարբերականը հաղթողի հավակնորդների շարքում նշել է նաև շվեյցարացի երգիչ Լուկա Հեննիին, Իսպանիան ներկայացնող Միկի Նունիեսին, կիպրացի Էլենի Ֆուրեյրային, իտալացի երգիչ Մահմուդին:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



