«Եվրատեսիլ 2019»-ի հաղթողի ամենահավանական թեկնածուներն` ըստ El Periodico-ի
ՄՇԱԿՈՒՅԹԻսպանական El Periodico պարբերականը հրապարակել է Թել-Ավիվում կայանալիք «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի հաղթողի հավակնորդների անվանացանկը, հաղորդում է Известия-ն:
Ըստ պարբերականի` մրցույթին հաղթելու շանսեր ամենաշատն ունի հոլանդացի երգիչ Դունկան Լոուրենսը` «Arcade» երգով:
Հաղթողի երկրորդ ամենահավանական թեկնածուն, ըստ El Periodico-ի, շվեդ երգիչ Ջոն Լուդվիկն է` «Too late for love» երգով:
Երրորդ հորիզոնականում Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Լազարևն է` «Scream» երգով:
Պարբերականը հաղթողի հավակնորդների շարքում նշել է նաև շվեյցարացի երգիչ Լուկա Հեննիին, Իսպանիան ներկայացնող Միկի Նունիեսին, կիպրացի Էլենի Ֆուրեյրային, իտալացի երգիչ Մահմուդին:
1
Մինչև 6 տարեկան երեխաներին տրամադրվող աջակցության ծրագիրը կդառնա մշտական նպաստ
2
Ավտովթարի զոհ է դարձել նույն հիվանդանոցի երկու բժիշկ
3
ԱՄՆ-ում անօրինական պահվող երեխան վերադարձվեց Հայաստան՝ մորը
4
Արսեն Թորոսյանը` կենսաթոշակների բարձրացման մասին
5
Լավրովը ուղղակի զգուշացնում է Հայաստանին և Կենտրոնական Ասիային



