Yerevan, 29.April.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Սև թեյի հետևանքները ատամների առողջության վրա

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Հաճախակի թունդ սև թեյ օգտագործելուց ատամները փչանում են:

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Հաճախակի թեյ օգտագործելը իրոք որոշ չափով ազդեցություն է ունենում ատամների վրա: Դրանում կարելի է համոզվել, օրինակ, օրական մի քանի անգամ թունդ թեյ օգտագործելով և ատամները չմաքրելով. այդ պարագայում հեշտությամբ կարելի է նկատել, որ ատամների վրա առաջանում են սև բծեր, իսկ ատամները դեղնում են (կարծիք կա, որ որոշ թեյ արտադրողներ թեյին սև գունանյութեր են խառնում, որն էլ հենց փոխում է ատամների գույնը): Բայց դա ատամները փչանալու նշան չէ: Ասենք, որ սպիտակ ատամները ոչ միշտ են առողջ ատամների վկայություն: Թեյը ոչ միայն ատամները չի փչացնում, այլ անգամ բարենպաստ ազդեցություն է ունենում նրանց վրա՝ պաշտպանելով կարիեսից: Գիտնականների կողմից ապացուցված է, որ սև թեյի մեջ պարունակվող ակտիվ նյութերը և ֆտորիդները բավականին օգտակար են լնդերի և ատամների համար: Իհարկե, թեյի սիրահարները չեն կարող պարծենալ իրենց ատամների սպիտակությամբ, բայց իրականում նրանց ատամների վիճակը ավելի լավն է լինում, քան թեյ չխմողներինը: Տարիների դիտարկումների արդյունքում պարզվել է, որ բերանի խոռոչի բակտերիաների կոնցենտրացիան զգալի անկում է ապրում մեկ բաժակ սև թեյ խմելուց հետո: Ասենք, որ բերանի խոռոչի միկրոֆլորան պարունակում է ինչպես անվտանգ, այնպես էլ ատամների կարիես և լորձաթաղանթի բորբոքում առաջացնող մանրէներ, որոնցից են Streptococcus mutans-ը և Lactobacillus-ը: Ընդ որում, հաշվարկվել է, որ պարբերաբար՝ օրական 3-4 գավաթ սև թեյ օգտագործելը այնքան է իջեցնում այդ բակտերիաների կոնցենտրացիան, որ նրանք ունակ չեն լինում ատամներին և լնդերին վնաս տալ: Այդ ամենը կատարվում է շնորհիվ թեյի մեջ պարունակող ֆլավոնոիդների, որոնք արգելակում են բակտերիաների աճը: Մեկ լիտր սև թեյը պարունակում է մոտավորապես մեկ միլիգրամ ֆտոր, ինչպես նաև տանին նյութ, որը պաշտպանում է ատամի էմալը սննդի մեջ պարունակվող թթուներից: Ֆտորը միկրոէլեմենտ է, որը օգնում է պաշտպանել ատամի էմալը, որն էլ հենց իջեցնում է կարիեսի առաջացման հավանականությունը: Պետք է նշել, որ թեյի՝ ատամները պաշտպանող այս հատկությունը զրոյանում է, եթե թեյը համատեղվում է շաքարի հետ: Բանն այն է, որ ցանկացած քաղցր նյութ քայքայում է ատամի էմալը, որն էլ պատճառ է դառնում ատամի տարբեր հիվանդությունների առաջացման: Նշենք, որ հատկապես վտանգավոր է, այսպես ասած, «կծովի թեյ խմելը» (շաքարի օգտագործումը թեյի հետ առանց լուծելու), քանի որ շաքար (կոնֆետ) ծամելը կամ կծելը կարող է ճեղքեր և քերծվածքներ առաջացնել էմալի վրա: 

Մոլորությունը, որ թունդ թեյը փչացնում է ատամները, գալիս է բանտային կյանքից: Բանն այն է, որ ազատազրկման վայրերում հաճախ օգտագործվող խմիչքը՝ չիֆիրը, առաջին հերթին բերում է կալանավորների ատամների սևանալուն, որն էլ փչացած ատամների տպավորություն է թողնում: Իրականում իրոք կալանավորների ատամները տարիների ընթացքում փչանում են, բայց թեյը դրանում մեղավոր չէ. անգամ եթե կալանավորը չիֆիր չխմի, միևնույն է, նրա ատամները կփչանան ծխելու, վիտամինների պակասի, բերանի հիգիենայի պահպանման դժվարությունների և վատ բժշկական սպասարկման կամ դրա բացակայության պատճառով: 

Այս ամենին հավելենք, որ խոսքը մաքուր, իսկական սև թեյի մասին է:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

 

IDBank and Idram participate in Career City FestUcom Participated in Yerevan’s Career City Fest, Sharing Its Values and Career Opportunities New campaign in ECCO stores from IDBank and IdramWhat Types of Online Fraud Exist Today? Drone Racing Event to Be Held in Yerevan with Ucom’s Support AraratBank: Main Sponsoring Partner of STEM Expo 2025 20% idcoin at Carpisa: IDBank and Idram’s new campaignARARATBANK and FMO Expand Cooperation with a $25 Million Loan Agreement Digital identity, digital authentication, and secure transactions: the imID office is officially opened5,237,825 AMD for the “City of Heroes Rehabilitation Center”: April’s beneficiary is the “4090” FoundationDigital identity, digital authentication, and secure transactions: imID office officially launches AraratBank: Business Financing with up to 35% Cashback Opportunity The young talent: Dmitry IskhanovUcom Introduces UPlay, Launching a New Era of Entertainment IDBank Joined the Banking Association for Central and Eastern Europe (BACEE): Official Membership Agreement Signed in Budapest The Power of One Dram is the general partner of DigiCode 2025AraratBank Employees Communicated with the Power of the Intercessory Gospel of ShurishkanMyAmeria Star - Ameriabank presents a bank card and app for kids and teens One more free access to business lounges: IDBankHow to protect your bank accounts and E-WalletAraratBank: Supporting SMEs for About 20 YearsIDBank – Supporting SMEs "Face to Face" with "The Power of One Dram"With Ucom’s Support “DemArDem: Dialogue of Generations” Regional Forum Concludes in Tashir Idram is now available in Yerevan CityNew Offer for Residents of 28 Cities with 5G Network Joining Ucom Ucom Joins the Regional Forum “DemArDem: Dialogue of Generations” AraratBank: The Only Victory is the Smile of a Recovered Child Financially Literate with Idram Junior IDBank new branch is in the City of ArtashatNew campaign from IDBank on the occasion of Client’s DayUcom Celebrates International Client's Day, Strengthening Ties with Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yeghvard 4,664,972 AMD to QaylTech. The beneficiary of The Power of One Dram for March is the Heroes Rehabilitation City Ucom Fellowship Incubation Program Concludes with Inspiring Closing Ceremony and Awards Event Preferential registration for the FINTECH360conference is available until March 15Face to Face with “The Power of One Dram”: The Regional Forum on Dialogue of Generations is just a few days away Ucom Launches a New Major Network Upgrade Project Ucom's General Director Spoke about Personal Growth at the Armenian Businessman 2025 Event Pay with Idram at Yerevan Mall and Win an idplus Gift Card!Ucom Presents a New Exclusive Offer for the Spring Holidays Four Badalyan Brothers Enterprises Ranked Among Armenia’s Top 1,000 Taxpayers Ucom’s General Director Shares his Experience with Cybersecurity Training Course Participants Customer Appreciation Day at IDBankIDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2025 New Banking, Even More Convenient: Idram&IDBank AraratBank and Aren Mehrabyan Foundation Strengthen their Partnership On International Mother Language Day, AraratBank Summarizes Results of Unique Project with MatenadaranAmeriabank named Armenia’s Best Investment Bank for 2025 by Global Finance Exclusive Benefits for Businesses: IDBank's New Visa Signature Business Card