Ռոնալդու. Ես «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու եմ, բայց երջանիկ եմ «Ռեալում»
SPORTՄադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հաճոյախոսել է «Մանչեսթեր Յունայթեդին»:
«Ես «Մանչեսթեր Յունայթեդի» մեծ երկրպագու եմ, սակայն ինչպես բազմիցս եմ նշել, ինձ համար շատ հարմարավետ է «Ռեալում», որում երջանիկ եմ: Բոլորը գիտեն, թե ինչքան եմ սիրում «Մանչեսթեր Յունայթեդը», բայց ոչ ոքի չգիտի, թե ինչ կլինի ապագայում: Այժմ ինձ մոտ ամեն ինչ հիանալի է»,- 30-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ESPN FC-ն:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն մանչեսթերյան ակումբում խաղացել է 2003-2009-ը: «Ռեալը» 2009-ին 80 միլիոն ֆունտ ստերլինգով է ձեռք բերել նրան:
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



