Ռոնալդու. Ես «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու եմ, բայց երջանիկ եմ «Ռեալում»
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հաճոյախոսել է «Մանչեսթեր Յունայթեդին»:
«Ես «Մանչեսթեր Յունայթեդի» մեծ երկրպագու եմ, սակայն ինչպես բազմիցս եմ նշել, ինձ համար շատ հարմարավետ է «Ռեալում», որում երջանիկ եմ: Բոլորը գիտեն, թե ինչքան եմ սիրում «Մանչեսթեր Յունայթեդը», բայց ոչ ոքի չգիտի, թե ինչ կլինի ապագայում: Այժմ ինձ մոտ ամեն ինչ հիանալի է»,- 30-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ESPN FC-ն:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն մանչեսթերյան ակումբում խաղացել է 2003-2009-ը: «Ռեալը» 2009-ին 80 միլիոն ֆունտ ստերլինգով է ձեռք բերել նրան:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



