Ապերախտ փեսան գիշերը հյուրընկալվել է աներոջ տանը եւ գողություն կատարել
SOCIETYՆոյեմբերի 13-ին, ժամը 20.45-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Բաբաջանյան փողոցի թիվ 26/5 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 22-ամյա Արամ Ք.-ին:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա խոստովանական բացատրություն է տվել, որ նոյեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը հյուրընկալվելով կնոջ հայրական տանը եւ օգտվելով բնակարանատերերի քնած լինելու հանգամանքից, կնոջ քրոջ ննջասենյակի պահարանից գողացել է ոսկյա մատանի եւ թեւնոց` պատճառելով 400.000 դրամի նյութական վնաս:
Գողոնը հաջորդ օրը 200.000 դրամով վաճառել է ոսկու շուկայի տաղավարներից մեկում:
Գողության մասին տուժողը նախկինում ոստիկանություն չի հայտնել: Նրանից ընդունվել է հաղորդում:
Կատարվում է հետաքննություն:
1
Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close
2
When CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan
3
Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in Armenia
4
On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the ...



