Ապերախտ փեսան գիշերը հյուրընկալվել է աներոջ տանը եւ գողություն կատարել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 13-ին, ժամը 20.45-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Բաբաջանյան փողոցի թիվ 26/5 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 22-ամյա Արամ Ք.-ին:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա խոստովանական բացատրություն է տվել, որ նոյեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը հյուրընկալվելով կնոջ հայրական տանը եւ օգտվելով բնակարանատերերի քնած լինելու հանգամանքից, կնոջ քրոջ ննջասենյակի պահարանից գողացել է ոսկյա մատանի եւ թեւնոց` պատճառելով 400.000 դրամի նյութական վնաս:
Գողոնը հաջորդ օրը 200.000 դրամով վաճառել է ոսկու շուկայի տաղավարներից մեկում:
Գողության մասին տուժողը նախկինում ոստիկանություն չի հայտնել: Նրանից ընդունվել է հաղորդում:
Կատարվում է հետաքննություն:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
3
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է



