Վրաստանում 13-ամյա աղջիկը մահացել է սելֆի անելու փորձի ժամանակ
INTERNATIONAL NEWSՌուսթավի քաղաքում (Թբիլիսիից 30 կմ հեռավորության վրա) 13-ամյա աղջիկը բնակելի շենքի 8-րդ հարկից վայր է ընկել եւ մահացել, հաղորդում է «Իմեդի» հեռուստաընկերությունը:
Ըստ ականատեսների՝ աղջիկը հյուր է գնացել եւ հասակակից ընկերուհու հետ բարձրացել է շենքի տանիք՝ հեռախոսով սելֆի անելու համար: Լուսանկարվելու ժամանակ դեռահասը կորցրել է հավասարակշռությունը եւ ընկել տանիքից:
Տեղում քննչական գործողություններ են անցկացվում. աշխատում են քրեագետները, հարցաքննում միջադեպի ականատեսներին:
Քրեական գործը հարուցվել է «ինքնասպանությանը հասցնելու» հոդվածով:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



