Վրաստանում 13-ամյա աղջիկը մահացել է սելֆի անելու փորձի ժամանակ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսթավի քաղաքում (Թբիլիսիից 30 կմ հեռավորության վրա) 13-ամյա աղջիկը բնակելի շենքի 8-րդ հարկից վայր է ընկել եւ մահացել, հաղորդում է «Իմեդի» հեռուստաընկերությունը:
Ըստ ականատեսների՝ աղջիկը հյուր է գնացել եւ հասակակից ընկերուհու հետ բարձրացել է շենքի տանիք՝ հեռախոսով սելֆի անելու համար: Լուսանկարվելու ժամանակ դեռահասը կորցրել է հավասարակշռությունը եւ ընկել տանիքից:
Տեղում քննչական գործողություններ են անցկացվում. աշխատում են քրեագետները, հարցաքննում միջադեպի ականատեսներին:
Քրեական գործը հարուցվել է «ինքնասպանությանը հասցնելու» հոդվածով:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



