Yerevan, 08.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ո՞րն է աշխարհի ամենամեծ ու ամենաջրառատ ջրվեժը, եթե դա ո՛չ Նիագարան է, ո՛չ Անխելը, ո՛չ էլ Վիկտորիան

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Ըստ ջրառատության, ամենամեծ ջրվեժը համարվում է Նիագարան ՝ վայրկյանում 5900 խմ ջուր, իսկ Անխելի ջրվեժը ամենաբարձրն է, և այնտեղ ջուրը թափվում է մոտավորապես 1054 մետր բարձրությունից:

Իրականում այդպես չէ:

Իհարկե, Նիագարա ջրվեժի լայնությունը մոտ 1 կիլոմետր է (որոշ չափումներով՝ 1,2 կիլոմետր), բարձրությունը՝ 50 մետր, և յուրաքանչյուր վայրկյանում անդունդն է հոսում 5900 խմ ջուր, Անխել ջրվեժի լայնությունը 107 մետր է, բարձրությունը՝ 1054 մետր, իսկ ջրառատությունը՝ 300 խմ/վրկ, Վիկտորիա ջրվեժի լայնությունը 1,8 կիլոմետր է, բարձրությունը՝ 180 մետր: Սակայն այս բոլոր ջրվեժները չեն կարող անգամ համեմատվել աշխարհի ամենաջրառատ, ամենալայն և ամենաբարձր ջրվեժի հետ: Միայն թե հարցն այն է, որ ոչ ոք չի կարող տեսնել այդ ջրվեժը, քանի որ այն ստորջրյա է: Նրա լայնությունը 160 կիլոմետր է, բարձրությունը՝ 3,5 կիլոմետր, իսկ ջրառատությունը մոտավորապես 5 000 000 խմ/վրկ: Անգամ համեմատելու բան չկա այլ ջրվեժների հետ: Սա Դանիական նեղուցի ջրվեժն է, որը գտնվում է Գրենլանդիայի և Իսլանդիայի միջև, իսկ Գրենլանդական ծովի ջուրը ջրվեժի տեսքով թափվում է Իրմինգերի ծով, կամ, ավելի պարզ ասած, Հյուսիսային սառուցյալ օվկիանոսից ջուրը թափվում է Ատլանտյան օվկիանոս: Երկրի վրա, իհարկե, կան նաև այլ ստորջրյա ջրվեժներ (հասարակածային շրջաններում, Արկտիկայի շրջակայքում, Ջիբրալթարի նեղուցում և այլն), բայց Դանիական նեղուցի ջրվեժը ամենամեծն է: Հարց է ծագում, թե ինչպես է հնարավոր, որ ջրի մեջ ջրվեժ լինի, ինչպես կարող է ջուրը ջրի մեջ ներքև հոսել: Դանիական նեղուցի ջրվեժի դեպքում դրա առաջանալու պատճառը Գրենլանդական ծովի սառը արկտիկական ջրի խառնվելն է Իրմենգերի ծովի առավել տաք ջրերին: Քանի որ սառը ջրի մոլեկուլները առավել իներտ են և ոչ ակտիվ, նրանք առավել քիչ տեղ են զբաղեցնում՝ «քիփ կպնելով» մեկը մյուսին, արդյունքում ստացվում է առավել խիտ կամ ծանր ջուր: Երբ Գրենլանդական ծովի սառը և ծանր ջուրը հանդիպում է Իրմենգերի ծովի առավել տաք և թեթև ջրին, իր ծանրության շնորհիվ սկսում է հոսել դեպի ծովի հատակը՝ առաջացնելով ջրվեժ: Հասնելով հատակին՝ ջրվեժի ջուրը առաջացնում է ջրի ծավալային ստորջրյա հոսք, որը հոսում է դեպի հարավ՝ փոխատեղվելով դեպի հյուսիս մակերեսորեն հոսող տաք ջրի հետ: Այս հոսքում եղած ջրի քանակը 20-40 անգամ գերազանցում է Ատլանտյան օվկիանոս թափվող բոլոր գետերի ջրերը:

Իհարկե, ստորջրյա ջրվեժ տեսնելը դժվար է: Բայց պարզվում է, որ որոշ դեպքերում անգամ դրանք է հնարավոր տեսնել: Դրա համար պետք է գնալ Հնդկական օվկիանոսի Մավրիկիա կղզին: Այդ կղզու հարավարևելյան հատվածում գտնվող Լե-ՄորնԲրաբան թերակղզու մի հատվածում ոչ սովորական ստորջրյա լանդշաֆտ է, և առկա են արտահայտված ստորջրյա հոսանքներ: Արդյունքում այդ հոսանքները, իրենց հոսքով տեղափոխելով տիղմ ու ավազ, ստեղծում են այնպիսի տպավորություն, որ ջրի խորքում երևում է ստորջրյա ջրվեժ: Ամբողջ աշխարհից զբոսաշրջիկներ են գալիս նայելու այդ բնական հրաշքին: Այստեղ անգամ կարելի է ինքնաթիռ վարձել, որպեսզի հնարավոր լինի դիտել «ստորջրյա ջրվեժը» թռչնի թռիչքի բարձրությունից: Իրականում դա տեսողական խաբկանք է, այնտեղ ոչ մի ստորջրյա ջրվեժ էլ չկա: Բնությունը, կարծես, ուզում է ցույց տալ, թե ինչպիսին կլիներ ստորջրյա ջրվեժը, եթե այն տեսանելի լիներ:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Ucom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from ArtsakhWatch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46