Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


Խո­սուն տվյալ­ներ, կամ՝ ինչ­պե՞ս պա­կա­սեց վա­րոր­դա­կան վկա­յա­կան­նե­րի թի­վը

SOCIETY

Վարորդական վկայական ստանալու գործընթացի և ներկայիս իրավիճակի շուրջ մեր նախորդ համարում «Վարորդի ընկեր» հ/կ համահիմնադիր, ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանի հետ մի շարք հարցեր էինք քննարկել: Նշենք, որ հ/կ համահիմնադիրը նաև ուսումնասիրություն է կատարել: Տվյալներն առավել խոսուն կարող են լինել հենց այն համատեքստում, ըստ որի՝ տարիներ շարունակ վարորդական վկայականների ձեռքբերման գործընթացում որոշակի զարտուղի մեխանիզմներ են գործել: Քանի որ տվյալները հետաքրքրական էին, որոշեցինք դրանք առանձին ներկայացնել:

Ս. Ղահրամանյանը դիտարկումներ սկսել է դեռ 2015-2016 թվականներից:

Խոսելով նախ 2016թ. տվյալների մասին՝ մեր զրուցակիցը նշեց. «2016թ. ամբողջ Հայաստանում տրամադրվել է շուրջ 35 հազար վարորդական վկայական: Նախ՝ նկատենք, որ Հայաստանի բնակչության մոտ կեսը կամ գոնե կեսին մոտ բնակչությունը հենց Երևանում է: Բայց, այդուհանդերձ, նշված տարվա ընթացքում Երևանում տրամադրվել է մոտ 5000 վարորդական վկայական: Միևնույն ժամանակ, Կոտայքի մարզում, որտեղ Երևանի բնակչությունից 4 անգամ քիչ բնակչություն կա, տրամադրվել է 6300 վարորդական վկայական: Ընդ որում, այնտեղ քննությունների քանակն ավելի քիչ է եղել, քան Երևանում եղած քննությունների քանակը: Այստեղ հարկ է նշել նաև վարորդական վկայական-գործնական քննություններ հարաբերակցությունը, ինչը որոշ առումներով չափորոշիչ է, թե քանի գործնական քննությունից հետո քանի վկայական է տրվել: Երևանում այդ գործակիցը 71 տոկոս է եղել, այսինքն, ընդհանուր գործնական քննություն տվողների 71 տոկոսը ստացել է վարորդական վկայական: Սա նաև նշանակում է, որ մեկ մարդը մեկից ավելի անգամ է քննություն հանձնել, ինչը նորմալ է նշված ժամանակահատվածի համար, քանի որ ավտոդպրոցներն այդ ժամանակահատվածում այդքան էլ զարգացած չէին: Միևնույն ժամանակ, Երևանից դուրս՝ մարզային ՃՈ ՀՔԲ-ներում, այդ գործակիցը 90-ից բարձր է եղել, այսինքն, 100 քննություն տվողից 90-ից ավելին վարորդական վկայական էր ստանում»,-ընդգծեց նա:

2017թ. տարվա ուսումնասիրության համաձայն՝ այդ տարվա տոկոսային հարաբերակցությունը գրեթե չի տարբերվել 2016թ.-ից: «2017թ. մոտ 44 հազար վարորդական վկայական է տրվել: Ընդ որում, Երևանում՝ 6300, իսկ Կոտայքում՝ 7200: Սա այն դեպքում, երբ բնակչության թվաքանակն ինչ-որ լուրջ փոփոխությունների չէր ենթարկվել: Այստեղ Երևանից հետո գալիս են Արտաշատ, Արմավիր քաղաքները: Թեև այս քաղաքներում ևս բնակչությունը շատ ավելի քիչ է, բայց տրամադրված վարորդական վկայականների թվերը շատ քիչ էին տարբերվում Երևանում տրամադրված թվից: 2017թ. ևս մի քանի մարզային բնակավայրերի տվյալներ չնչին են տարբերվել Երևանի տվյալներից, այն դեպքում, երբ բնակչության թվի մեջ մեծ տարբերություն կա»:

Անդրադառնալով արդեն 2018թ.՝ նա ներկայացրեց ուսումնասիրություն՝ ըստ ամիսների: «Մինչև 2018թ.ապրիլ վերոնշյալ գործակիցները տոկոսային հարաբերակցությամբ պահպանվել էին, բայց մայիսից հետո թվային տեսանկյունից կտրուկ փոփոխություններ ենք տեսել: Նախորդ տարի 23 հազար վարորդական վկայական է տրվել: Ընդ որում, պետք է ասեմ, որ 2018թ. մոտավորապես այնքան քննություն են հանձնել, որքան 2016թ.-ին: Եվ սա այն դեպքում, երբ 2016թ. 35 հազար վկայական էր տրամադրվել: 2018թ. տվյալներով արդեն իսկապես իրական պատկեր ենք տեսնում: Ընդգծեմ նաև, որ 2018թ. Երևանում քննություն տվողների քանակն ավելի շատ է եղել, քան դրան նախորդած երկու տարիների գումարը: Այսպես՝ 2018թ. Երևանում 7000 վկայական է տրամադրվել, իսկ մյուս մարզերում ամենաշատը եղել է 2200, 2100, 2000, այնուհետև ավելի ցածր: Սա նշանակում է, որ ունենք հստակ պատկեր այն մասին, որ Երևանում քննություն տվողներն ավելի շատ են»,-ասաց Ս. Ղահրամանյանը՝ նշելով, որ մարզերում նաև քննությունների թիվն է պակասել:

Որպես պատճառ, նա չբացառեց այն հավանական հանգամանքը, որ մարդիկ, միգուցե, գիտեին, որ մարզերում ինչ-ինչ մեխանիզմներ շատ ավելի հեշտ էին աշխատում. «Ըստ այդմ՝ Երևանից գնում էին մարզեր: Բայց հիմա, քանի որ նման բան չկա, այլևս չեն գնում մարզեր»:

Միևնույն ժամանակ Ս. Ղահրամանյանը նշեց, որ թեև մասնակցության թիվը մարզերում պակասել է, այդուհանդերձ, մարզերում վերոնշյալ գործակցի տոկոսայնությունը շարունակում է բարձր մնալ. «Դա պայմանավորում եմ հետևյալ հանգամանքով: Գաղտնիք չէ, որ մարզերում երեխաները դեռ մանկուց վարում են իրենց ծնողների մեքենաները, ընդ որում՝ հիմնականում մեխանիկական փոխանցմամբ, ինչն ավելի բարդ է»:

Նա ընդգծեց, որ, բացի այդ, ի տարբերություն Երևանի, մարզերում հիմնականում քննություն տվողները տղամարդիկ են. «Երևանում տեսական քննության մասնակիցների մոտ կեսը դրական է ստանում, գործնականը՝ 2-րդ, 3-րդ անգամից: Իսկ մարզերում էլ տեսական քննության հետ կապված հարցեր կան, իսկ գործնականին ով մասնակցում է, գրեթե բոլորը դրական են ստանում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder