Ալժիրում զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ տուժել է ավելի քան 200 մարդ
INTERNATIONAL NEWSԱլժիրում երկրի 82-ամյա նախագահ Աբդելազիզ Բութեֆլիքի դեմ զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ տուժել է ավելի քան 200 մարդ, այս մասին գրում է korrespondent.net-ը:
Հայտնի է, որ բողոքի ակցիաների ժամանակ բախումներ են գրանցվել ոստիկանության ու ցուցարարների միջև: Հիվանդանոց տեղափոխված քաղաքացիներից շատերը տուժել են արցունքաբեր գազից ու ոստիկանների կիրառած ռետինե գնդակներից:
Ալժիրի մշակույթի նախարարությունից էլ հայտնել են, որ որոշ ցուցարարներ թալանել են երկրի հնագույն թանգարանը: Անհայտ անձինք կրակի են տվել հնէաբանության ու իսլամական արվեստի թանգարանը, առևանգել այնտեղից հազվագյուտ նմուշներ: Հրդեհը հաջողվել է մարել կարճ ժամանակ անց:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



