Ալժիրում զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ տուժել է ավելի քան 200 մարդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱլժիրում երկրի 82-ամյա նախագահ Աբդելազիզ Բութեֆլիքի դեմ զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ տուժել է ավելի քան 200 մարդ, այս մասին գրում է korrespondent.net-ը:
Հայտնի է, որ բողոքի ակցիաների ժամանակ բախումներ են գրանցվել ոստիկանության ու ցուցարարների միջև: Հիվանդանոց տեղափոխված քաղաքացիներից շատերը տուժել են արցունքաբեր գազից ու ոստիկանների կիրառած ռետինե գնդակներից:
Ալժիրի մշակույթի նախարարությունից էլ հայտնել են, որ որոշ ցուցարարներ թալանել են երկրի հնագույն թանգարանը: Անհայտ անձինք կրակի են տվել հնէաբանության ու իսլամական արվեստի թանգարանը, առևանգել այնտեղից հազվագյուտ նմուշներ: Հրդեհը հաջողվել է մարել կարճ ժամանակ անց:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



