Yerevan, 10.February.2026,
00
:
00
BREAKING


Ո՞վ է Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանն ու ի՞նչ ուշագրավ ճանապարհ է անցել

INTERNATIONAL NEWS

EADaily.com-ը «Փեշավարի հերոսուհի Լին Թրեյսին Հայաստանում է. «Ռուսաստանը ինձ դիվանագետ դարձրեց»» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպան Լին Թրեյսին փետրվարի 27-ին իր առաջին աշխատանքային օրն է անցկացրել նոր աշխատավայրում: Հիշեցնենք, որ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնին նրա թեկնածությունը 2018 թվականի սեպտեմբերին առաջադրել էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, իսկ այս տարվա հունվարին այն հաստատել էր ԱՄՆ-ի սենատը: EADaily- ին նախապատրաստել է կարճ տեղեկանք աշխարհի ամենափոքր երկրներից մեկում ԱՄՆ-ի ամենամեծ դեսպանատներից մեկի նորանշանակ դեսպան Թրեյսիի կարիերայի փուլերի և հիմնական հայտարարությունների մասին: Տեղեկանքից պարզ է, որ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի առաջատար մասնագետ Թրեյսիին պատահաբար չեն ուղարկել Հայաստան, որը Ռուսաստանի հետ ունի միասնական պաշտպանական և տնտեսական դաշինք: Ակնհայտ է, որ Թրեյսին կփորձի հայ ժողովրդի զգալի մասի համար բնակության վայր հանդիսացող Ռուսաստանի վրա անդրադարձնել իր աշխատանքը Երևանից, որտեղ ակտիվորեն աշխատում են Ռուսաստանից արտաքսված՝ ամերիկյան կառավարության կողմից ֆինանսավորվող հիմնադրամները և ուղեղային կենտրոնները:

Լին Թրեյսին ծնվել է Օհայո նահանգի Բարբերտոն քաղաքում, բակալավրի աստիճան է ստացել Ջորջթաունի համալսարանում, ապա՝ իրավաբանի դիպլոմ՝ Ակրոնի համալսարանում: 1987-1990 թվականներին նա ապրել է Ռուսաստանում՝ Մոսկվայում: Ըստ Թրեյսիի, դա իրեն շատ է օգնել, քանի որ ինքը տեսել է ԽՍՀՄ-ը, ապա վերակառուցումը և այն, թե ինչպես է այդ երկիրը դառնում առավել բաց. մի խոսքով՝ արդյունքում Ռուսաստանը իրեն դիվանագետ է դարձրել:

Թրեյսին դիվանագիտական աշխատանքի է անցել 1994 թվականից և աշխատել է հիմնականում Կենտրոնական և Հարավային Ասիայի երկրներում: Տարբեր տարիների ընթացքում ունեցել է գործուղում Փեշավար, աշխատանք Բիշկեկում, Քաբուլում, Աստանայում, Աշխաբադում, եղել է Վրաստանի, ապա Ղազախստանի հարցով ռեֆերենտ Վաշինգտոնում և այլն: 2014-2017 թվականներին եղել է Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Տեֆֆտի տեղակալը: Նշենք, որ Տեֆֆտը Վրաստանի և Ուկրաինայի «գունավոր հեղափոխությունների» գաղափարախոսներից մեկն է եղել: Լին Թրեյսին Փեշավարում ծառայելու համար պետքարտուղարի կողմից 2009 թվականին պարգևատրվել է «Հերոսության համար» մեդալով, բացի այդ, արժանացել է նաև մի քանի այլ բարձր պարգևների: Դատելով լրատվամիջոցների հոդվածներից՝ Լին Թրեյսին հիմնականում զբաղվել է մշակութային հարցերով, սակայն, այնուամենայնիվ, առկա է նրա դերը նաև տնտեսական հարցերում՝ հատկապես Հարավային և Կենտրոնական Ասիայի դեպքում:

Աշխաբադում Թրեսին ակտիվորեն հորդորել է Թուրքմենստանին արագացնել Տրանսկասպիական գազատարի նախագծի իրականացումը: Ելույթ ունենալով «Թուրքմենստանի նավթն ու գազը 2012-ին» բաց միջազգային համաժողովում՝ նա ասել է, որ ԱՄՆ-ը աջակցում է Տրանս-կասպիական գազատարի ստեղծմանը, որի շուրջ բանակցություններ են վարում Թուրքմենստանը, Ադրբեջանը և Եվրամիությունը, և ԱՄՆ-ը գտնում է, որ եթե Թուրքմենստանն ու Ադրբեջանը համաձայնության գան խողովակաշարի հարցում, ապա որևէ այլ երկիր չի կարող վետո դնել այդ որոշման վրա: Այսպիսով, նա իրականացնում էր Թուրքմենստանի հետ ԱՄՆ-ի մերձեցման քարոզչությունը: Արդյունքում, ԱՄՆ-ի խոշոր ընկերությունները, ինչպիսիք են Chevron-ը, ExxonMobil-ը, General Electric-ը, Case-ը, իրենց ներկայացուցչությունները բացեցին Թուրքմենստանում: 2012 թվականին Տաշքենդը նոտա է հղում ՀԱՊԿ քարտուղարությանը, համաձայն որի, դադարեցնում է Ռուսաստանի ստեղծած այդ ռազմաքաղաքական միությանն իր անդամակցությունը: Այս ամենին նախորդել էր Ուզբեկստանի ու Արևմուտքի միջև հարաբերությունների աստիճանական կարգավորումը: Տաշքենդի հարցում Վաշինգտոնի և Բրյուսելի քաղաքականությունը որոշող կարևորագույն գործոններից մեկը Աֆղանստանում միջազգային կոալիցիայի ուժերի մատակարարման հարցն էր: Այնուհետև Տաշքենդը սկսեց իր մասնակցությունը Հյուսիսային մատակարարման ցանցին, որպես հակակշիռ Ռուսաստանի հավակնությունների: Միևնույն ժամանակ, Վաշինգտոնի ու Տաշքենդի հարաբերությունները բարելավվելու էին ժամանել ոչ միայն ուսադիրներով, այլ նաև քաղաքացիական հագուստով դիվանագետներ, որոնց թվում էր այդ ժամանակ Կենտրոնական Ասիայի հարցերով ազգային անվտանգության խորհրդի տնօրեն Լին Թրեյսին: Վերջինս նաև աշխատել է «Նոր մետաքսի ճանապարհի» հայեցակարգի ուղղությամբ: Նա ձգտում էր այդ նոր ճանապարհով պատուհան բացել Աֆղանստանի համար դեպի Կենտրոնական և Հարավային Ասիա: Ռուսաստանում աշխատելու տարիներին Թրեյսին ակտիվորեն ճանապարհորդել է ամբողջ երկրով, ընդ որում, այդ այցերը հիմնականում եղել են փակ: 2017 թվականին «Միասնական Ռուսաստան» պատգամավորական խումբը դիմել է Ռուսաստանի արտգործնախարարությանը Ռուսաստանից 12 ամերիկացի դիվանագետների արտաքսման հարցով, քանի որ նրանք սպառնում են Ռուսաստանի ազգային անվտանգությանը: Այդ ցուցակում էր նաև Լին Թրեյսին:

Ըստ Թրեյսիի, Հայաստանում ԱՄՆ-ի քաղաքականության նպատակը մնում է անփոփոխ՝ անկախ, ժողովրդավարական, բարեկեցիկ Հայաստանի ամրապնդումը և հարևանների հետ խաղաղության մեջ ապրելը: Նա նաև վերահաստատում է իր հանձնառությունը ինքնիշխան Հայաստանին, որը ազատ է ընտրել իր սեփական գործընկերներին: Թրեյսիի կարծիքով, ԱՄՆ-ում հայերը ամենահաջողված էթնիկ խումբն են, և պետք է օգնել հայերին իրենց երկրում հավասարապես հաջողակ լինելու հարցում: Նրա խոսքերով, ԱՄՆ-ը կկենտրոնանա երեք ոլորտներում, որոնք կօգնեն պահպանել ժողովրդավարական հասարակության համար անհրաժեշտ հավասարակշռությունը և հաշվետվողականությունը, հատկապես կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, նաև քաղաքացիական հասարակության հզորացման և անկախ լրատվության իրականացման հարցում: 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածի պատմական փաստերի մասին Թրեյսին ասել է, որ գիտի այդ կոտորածների ու գաղթի մասին, և ամեն ինչ անելու է զոհերի հիշատակը հարգելու հարցում՝ մասնակցելով բոլոր հիշարժան իրադարձություններին:

Կամո Խաչիկյան

IDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in Armenia