Աֆղանստանում ջրհեղեղի հետևանքով 20 մարդ է մահացել, այդ թվում` երեխաներ
INTERNATIONAL NEWSԱֆղանստանի հարավում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով 20 մարդ է մահացել, այդ թվում` երեխաներ, առնվազն 10 հոգի համարվում են անհետ կորած, РИА Новости-ի փոխանցմամբ` հայտնում է ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման կենտրոնը:
Աղբյուրի հաղորդմամբ` Աֆղանստանի հարավային Կանդագար շրջանում վերջին 30 ժամում մոտավորապես 97 միլիմետր անձրև է տեղացել:
Նշվում է, որ բացի մարդկային կորուստներից լուրջ վնաս է հասցվել տեղի ենթակառուցվածքներին: Միայն Կանդագար քաղաքում ավերվել կամ վնասվել է մոտ 600 տուն: Ջրհեղեղից տուժած ընտանիքները տեղափոխվել են անվտանգ տարածքներ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



