Աֆղանստանում ջրհեղեղի հետևանքով 20 մարդ է մահացել, այդ թվում` երեխաներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱֆղանստանի հարավում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով 20 մարդ է մահացել, այդ թվում` երեխաներ, առնվազն 10 հոգի համարվում են անհետ կորած, РИА Новости-ի փոխանցմամբ` հայտնում է ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման կենտրոնը:
Աղբյուրի հաղորդմամբ` Աֆղանստանի հարավային Կանդագար շրջանում վերջին 30 ժամում մոտավորապես 97 միլիմետր անձրև է տեղացել:
Նշվում է, որ բացի մարդկային կորուստներից լուրջ վնաս է հասցվել տեղի ենթակառուցվածքներին: Միայն Կանդագար քաղաքում ավերվել կամ վնասվել է մոտ 600 տուն: Ջրհեղեղից տուժած ընտանիքները տեղափոխվել են անվտանգ տարածքներ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



