Փրկարարները դուրս են բերել ջրի մեջ արգելափակված հեծանվորդներին
SOCIETYՀայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությանը մարտի 2-ին, ժամը 14:02-ին ահազանգ է ստացվել, որ «Երևան ՀԷԿ-1»-ի մոտակայքում Հրազդան գետի հունը բարձրացել է, և հեծանվորդներն արգելափակվել են ջրի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ռ. Հ.-ին (ծնված 1975 թ.) և Ս. Մ-ին (ծնված 1958 թ.):
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



