Փրկարարները դուրս են բերել ջրի մեջ արգելափակված հեծանվորդներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությանը մարտի 2-ին, ժամը 14:02-ին ահազանգ է ստացվել, որ «Երևան ՀԷԿ-1»-ի մոտակայքում Հրազդան գետի հունը բարձրացել է, և հեծանվորդներն արգելափակվել են ջրի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ռ. Հ.-ին (ծնված 1975 թ.) և Ս. Մ-ին (ծնված 1958 թ.):
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
3
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



