Նիկոլ Փաշինյանը շրջել է Սպահանի մզկիթներում և «Ալի Քապու» պալատում (տեսանյութ)
SOCIETYՇարունակվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Իրան: Վարչապետն ու իր գլխավորած պատվիրակությունը շրջայց կատարեցին Սպահան քաղաքում: Նրանք շրջեցին «Իմամի», «Շեյխ Լոֆթոլլահ» մզկիթներում, «Ալի Քապու» պալատում:
Ողջ ընթացքում Հայաստանի պատվիրակությանը ուղեկցել է Սպահանի նահանգապետ Աբբաս Ռեզային:
Մզկիթներից մեկում հայկական պատվիրակության այցը համընկել էր կեսօրի աղոթքի հետ:
Հայաստանի վարչապետը այցելել է նաև «Քեսարիեհ Բազարի», ծանոթացել տեղի մշակույթին:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի այցը Իրան մեկնարկել է երեկ՝ մայրաքաղաք Իրանից: Հայաստանի վարչապետը երեկ հանդիպել է Իրանի նախագահի, ԱԺ նախագահի ու հոգևոր առաջնորդի հետ, առանձնազրույցներ ու բանակցություններ ունեցել: Այսօր Ն. Փաշինյանը ժամանել է Սպահան:



1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years
5
Ucom Upgrades Internet Speed for Unity Packages



