Նիկոլ Փաշինյանը շրջել է Սպահանի մզկիթներում և «Ալի Քապու» պալատում (տեսանյութ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇարունակվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Իրան: Վարչապետն ու իր գլխավորած պատվիրակությունը շրջայց կատարեցին Սպահան քաղաքում: Նրանք շրջեցին «Իմամի», «Շեյխ Լոֆթոլլահ» մզկիթներում, «Ալի Քապու» պալատում:
Ողջ ընթացքում Հայաստանի պատվիրակությանը ուղեկցել է Սպահանի նահանգապետ Աբբաս Ռեզային:
Մզկիթներից մեկում հայկական պատվիրակության այցը համընկել էր կեսօրի աղոթքի հետ:
Հայաստանի վարչապետը այցելել է նաև «Քեսարիեհ Բազարի», ծանոթացել տեղի մշակույթին:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի այցը Իրան մեկնարկել է երեկ՝ մայրաքաղաք Իրանից: Հայաստանի վարչապետը երեկ հանդիպել է Իրանի նախագահի, ԱԺ նախագահի ու հոգևոր առաջնորդի հետ, առանձնազրույցներ ու բանակցություններ ունեցել: Այսօր Ն. Փաշինյանը ժամանել է Սպահան:



1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



