Yerevan, 25.June.2026,
00
:
00
BREAKING


Կո­կոր­դի­լո­սը տե­ղով ար­տա­կարգ իրա­վի­ճակ է, բայց ԱԻՆ-ը, չգի­տես ին­չու, լռում է

SOCIETY

Օրերս բնապահպաններն ու ոլորտի փորձագետները ասուլիս էին կազմակերպել և հասարակությանն իրազեկեցին, որ Արարատի մարզում կառուցվելիք կոկորդիլոսաբուծարանում ամենաագրեսիվ տեսակներն են բուծվելու: Նման բիզնես-գործունեություն ծավալելու համար, պարզվում է, համապատասխան մարմինների կողմից շրջակա միջավայրի վրա ազդեցության, անվտանգության առումով կենդանիների բուժմամբ և խնամքով զբաղվող պետական կառույցների կողմից եզրակացություններ դեռ չկան: Բայց դա ամենևին էլ չի խանգարում, որ Արարատի մարզպետն այդ բիզնես-պլանն առաջ մղի ու ամեն ջանք գործադրի, որ նախագիծն, այնուամենայնիվ, իրականություն դառնա:

Ամեն դեպքում հետաքրքիր է, թե ինչպես պատահեց, որ հանկարծ հայ բիզնեսմենները սկսեցին էկզոտիկ կենդանիներ բուծելով ու աճեցնելով զբաղվել: Հայտնի չէ, թե իրականում հայե՞րն են նման նախաձեռնությունների հեղինակները, թե՞ Հայաստանով հետաքրքրվողներին է դա ավելի շատ պետք, բայց որ ոչ բոլոր կենդանիներն են, որոնք Հայաստանում կարող են իրենց զգալ, ինչպես հարազատ տանը՝ փաստ է:

Օրինակ, երբ խոսք էր գնում ջայլամաբուծության մասին, որևէ մեկի մտքով չանցավ, որ դրանք կարող են վտանգավոր լինել տարածքի էկոհամակարգի, բնակչության անվտանգության, ջրային պաշարների և այլ տեսանկյուններից: Բայց, արի ու տես, որ Հայաստանի բնակլիմայական և Արարատյան դաշտավայրի ստորջրյա ջրային պաշարների խաթարված բալանսի պայմաններում կոկորդիլոսաբուծարան ունենալը խաթարել է բոլորի անդորրը: 

Համաշխարհային կենդանաբուժական ասոցիացիայի հատուկ վտանգավոր հիվանդությունների վերահսկողության փորձագետ, Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության անասնաբուժական ծառայությունների որակի գծով փորձագետ Գրիգոր Գրիգորյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ իր համար զարմանալի է, որ պատկան մարմինները փորձագետների այսքան ահազանգերն այդպես էլ անպատասխան են թողել:

«Սա արկածախնդրություն է, թե մեկ այլ բան՝ դժվար է ասել, քանի որ եթե ջայլամների դեպքում հիվանդությունների հետ կապված վտանգներ չկան, ապա կոկորդիլոսների պարագայում վտանգները մի քանիսն են: Ամենավտանգավորն այն է, որ այդ կենդանիների առողջության վերահսկման մեխանիզմներ ու կարողություններ չկան Հայաստանում: Եվ բնական հարց է ծագում, թե այդ պարագայում ինչպե՞ս պետք է վերահսկվի նրանց առողջությունը, որովհետև այդ միսը պետք է մի շարք փորձաքննություններ անցնի»,- ասաց Գ. Գրիգորյանը:

Երկրորդ վտանգն այն է, որ կան հիվանդություններ, որոնք գրանցվում են Հարավային Ասիայի, այդ թվում Կարիբյան ավազանի, Հարավային Ասիայի երկրներում, Ավստրալիայում: Եվ խնդիրն այն է, որ այս պահին չկա նաև մշակված պլան, թե Հայաստանում էկզոտիկ հիվանդությունների կանխարգելման նպատակով ինչ միջոցառումներ է հարկավոր իրականացնել: Հաջորդ խնդիրն այն է, որ կոկորդիլոսներն ապրում են քաղցրահամ ջրերում, որտեղ կարող է նաև ճահճացման վտանգ լինել, ինչն էլ կարող է հանգեցնել մալարիայով հիվանդանալու դեպքերի:

«Այդ մոծակները մեր երկրում էնդեմիկ են, և չնայած մալարիայի դեպքերը վերացել են, բայց դրա մոծակները դեռ կան, որոնք գալիս են հարևան երկրներից: Կա նաև մեկ այլ վտանգ, որ կոկորդիլոսները կարող են մի շարք հարուցիչների փոխանցման համար միջանկյալ դեր ունենալ, որոնք մեր երկրում էնդեմիկ չեն: Հաջորդ հարցը, որի պատասխանը չկա, այն է, թե որտե՞ղ պետք է այդ կենդանիների արտաթորանքը վերամշակվի, քանի որ դա հատուկ վերամշակման ենթակա է: Եվ եթե կոկորդիլոսների արտաթորանքը պետք է թափվի գետը կամ շրջակա միջավայր, ապա դա արդեն նշանակում է, որ հարուցիչների տարածում է տեղի ունենալու: Այսինքն, նման գործով զբաղվելու դեպքում թե՛ ասիական, թե՛ եվրոպական ցանկացած երկրում գործողությունների պլան է ներկայացվում, որում հստակ ամրագրված է լինում, թե որ հարցն ինչպես է կարգավորվելու, ով է դրա համար պատասխանատու, ինչ են անելու արտաթորանքի, մթերքի, ենթամթերքի հետ: Հարց է նաև, թե ի՞նչ ճանապարհով, ինչպե՞ս են այդ կոկորդիլոսների ջուրն ապահովելու, այն դեպքում, երբ Արարատյան դաշտում ջրի խնդիր կա: Մինչդեռ կոկորդիլոսը շատ ջուր պահանջող կենդանի է: Եվ եթե ջրի բաղադրությունը կամ այլ ցուցանիշ նրանց դուր չգա, ապա նրանք բնազդով ճանապարհ են ման գալու տարածքից դուրս գալու և ավելի հարմար միջավայր գտնելու համար»,- ասաց Գ. Գրիգորյանը: 

Ուշագրավ է նաև, որ երբ որևէ երկրում կոկորդիլոսաբուծարարներ են կառուցվում, ապա այն էկոհամակարգի մի մասում են կառուցում: Այսինքն, ափամերձ հատվածից որոշակի մաս են առանձնացնում, այն շրջափակում են և ապա գիշատիչ կենդանիներին բուծում: 

«Շատ երկրներում բնական պայմաններում են կոկորդիլոսներին բուծում: Եվ հիմնականում դրանով զբաղվում են այն երկրներում, որտեղ կոկորդիլոսն էնդեմիկ՝ բնական ֆաունայի մաս է կազմում: Այսինքն, նրանց համար հատուկ բնակլիմայական պայմաններ չեն ստեղծվում: Հայաստանում ո՛չ խոնավության, ո՛չ բնակլիմայական առումներով նպաստավոր պայմաններ չկան կոկորդիլոսների բազմացման համար: Ես անգամ չեմ ուզում պատկերացնել, թե ինչ կկատարվի, երբ ինչ-որ պահի կոկորդիլոսները սկսեն դուրս պրծնելու ելքեր փնտրել այդ տարածքներից: Այսինքն, կոկորդիլոսը տեղով արտակարգ իրավիճակ է, և ինձ հետաքրքրում է, թե, օրինակ, ինչ է այս մասին մտածում Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը»,- ասաց Գ. Գրիգորյանը:

 

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris