Երևան, 10.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կո­կոր­դի­լո­սը տե­ղով ար­տա­կարգ իրա­վի­ճակ է, բայց ԱԻՆ-ը, չգի­տես ին­չու, լռում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օրերս բնապահպաններն ու ոլորտի փորձագետները ասուլիս էին կազմակերպել և հասարակությանն իրազեկեցին, որ Արարատի մարզում կառուցվելիք կոկորդիլոսաբուծարանում ամենաագրեսիվ տեսակներն են բուծվելու: Նման բիզնես-գործունեություն ծավալելու համար, պարզվում է, համապատասխան մարմինների կողմից շրջակա միջավայրի վրա ազդեցության, անվտանգության առումով կենդանիների բուժմամբ և խնամքով զբաղվող պետական կառույցների կողմից եզրակացություններ դեռ չկան: Բայց դա ամենևին էլ չի խանգարում, որ Արարատի մարզպետն այդ բիզնես-պլանն առաջ մղի ու ամեն ջանք գործադրի, որ նախագիծն, այնուամենայնիվ, իրականություն դառնա:

Ամեն դեպքում հետաքրքիր է, թե ինչպես պատահեց, որ հանկարծ հայ բիզնեսմենները սկսեցին էկզոտիկ կենդանիներ բուծելով ու աճեցնելով զբաղվել: Հայտնի չէ, թե իրականում հայե՞րն են նման նախաձեռնությունների հեղինակները, թե՞ Հայաստանով հետաքրքրվողներին է դա ավելի շատ պետք, բայց որ ոչ բոլոր կենդանիներն են, որոնք Հայաստանում կարող են իրենց զգալ, ինչպես հարազատ տանը՝ փաստ է:

Օրինակ, երբ խոսք էր գնում ջայլամաբուծության մասին, որևէ մեկի մտքով չանցավ, որ դրանք կարող են վտանգավոր լինել տարածքի էկոհամակարգի, բնակչության անվտանգության, ջրային պաշարների և այլ տեսանկյուններից: Բայց, արի ու տես, որ Հայաստանի բնակլիմայական և Արարատյան դաշտավայրի ստորջրյա ջրային պաշարների խաթարված բալանսի պայմաններում կոկորդիլոսաբուծարան ունենալը խաթարել է բոլորի անդորրը: 

Համաշխարհային կենդանաբուժական ասոցիացիայի հատուկ վտանգավոր հիվանդությունների վերահսկողության փորձագետ, Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության անասնաբուժական ծառայությունների որակի գծով փորձագետ Գրիգոր Գրիգորյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ իր համար զարմանալի է, որ պատկան մարմինները փորձագետների այսքան ահազանգերն այդպես էլ անպատասխան են թողել:

«Սա արկածախնդրություն է, թե մեկ այլ բան՝ դժվար է ասել, քանի որ եթե ջայլամների դեպքում հիվանդությունների հետ կապված վտանգներ չկան, ապա կոկորդիլոսների պարագայում վտանգները մի քանիսն են: Ամենավտանգավորն այն է, որ այդ կենդանիների առողջության վերահսկման մեխանիզմներ ու կարողություններ չկան Հայաստանում: Եվ բնական հարց է ծագում, թե այդ պարագայում ինչպե՞ս պետք է վերահսկվի նրանց առողջությունը, որովհետև այդ միսը պետք է մի շարք փորձաքննություններ անցնի»,- ասաց Գ. Գրիգորյանը:

Երկրորդ վտանգն այն է, որ կան հիվանդություններ, որոնք գրանցվում են Հարավային Ասիայի, այդ թվում Կարիբյան ավազանի, Հարավային Ասիայի երկրներում, Ավստրալիայում: Եվ խնդիրն այն է, որ այս պահին չկա նաև մշակված պլան, թե Հայաստանում էկզոտիկ հիվանդությունների կանխարգելման նպատակով ինչ միջոցառումներ է հարկավոր իրականացնել: Հաջորդ խնդիրն այն է, որ կոկորդիլոսներն ապրում են քաղցրահամ ջրերում, որտեղ կարող է նաև ճահճացման վտանգ լինել, ինչն էլ կարող է հանգեցնել մալարիայով հիվանդանալու դեպքերի:

«Այդ մոծակները մեր երկրում էնդեմիկ են, և չնայած մալարիայի դեպքերը վերացել են, բայց դրա մոծակները դեռ կան, որոնք գալիս են հարևան երկրներից: Կա նաև մեկ այլ վտանգ, որ կոկորդիլոսները կարող են մի շարք հարուցիչների փոխանցման համար միջանկյալ դեր ունենալ, որոնք մեր երկրում էնդեմիկ չեն: Հաջորդ հարցը, որի պատասխանը չկա, այն է, թե որտե՞ղ պետք է այդ կենդանիների արտաթորանքը վերամշակվի, քանի որ դա հատուկ վերամշակման ենթակա է: Եվ եթե կոկորդիլոսների արտաթորանքը պետք է թափվի գետը կամ շրջակա միջավայր, ապա դա արդեն նշանակում է, որ հարուցիչների տարածում է տեղի ունենալու: Այսինքն, նման գործով զբաղվելու դեպքում թե՛ ասիական, թե՛ եվրոպական ցանկացած երկրում գործողությունների պլան է ներկայացվում, որում հստակ ամրագրված է լինում, թե որ հարցն ինչպես է կարգավորվելու, ով է դրա համար պատասխանատու, ինչ են անելու արտաթորանքի, մթերքի, ենթամթերքի հետ: Հարց է նաև, թե ի՞նչ ճանապարհով, ինչպե՞ս են այդ կոկորդիլոսների ջուրն ապահովելու, այն դեպքում, երբ Արարատյան դաշտում ջրի խնդիր կա: Մինչդեռ կոկորդիլոսը շատ ջուր պահանջող կենդանի է: Եվ եթե ջրի բաղադրությունը կամ այլ ցուցանիշ նրանց դուր չգա, ապա նրանք բնազդով ճանապարհ են ման գալու տարածքից դուրս գալու և ավելի հարմար միջավայր գտնելու համար»,- ասաց Գ. Գրիգորյանը: 

Ուշագրավ է նաև, որ երբ որևէ երկրում կոկորդիլոսաբուծարարներ են կառուցվում, ապա այն էկոհամակարգի մի մասում են կառուցում: Այսինքն, ափամերձ հատվածից որոշակի մաս են առանձնացնում, այն շրջափակում են և ապա գիշատիչ կենդանիներին բուծում: 

«Շատ երկրներում բնական պայմաններում են կոկորդիլոսներին բուծում: Եվ հիմնականում դրանով զբաղվում են այն երկրներում, որտեղ կոկորդիլոսն էնդեմիկ՝ բնական ֆաունայի մաս է կազմում: Այսինքն, նրանց համար հատուկ բնակլիմայական պայմաններ չեն ստեղծվում: Հայաստանում ո՛չ խոնավության, ո՛չ բնակլիմայական առումներով նպաստավոր պայմաններ չկան կոկորդիլոսների բազմացման համար: Ես անգամ չեմ ուզում պատկերացնել, թե ինչ կկատարվի, երբ ինչ-որ պահի կոկորդիլոսները սկսեն դուրս պրծնելու ելքեր փնտրել այդ տարածքներից: Այսինքն, կոկորդիլոսը տեղով արտակարգ իրավիճակ է, և ինձ հետաքրքրում է, թե, օրինակ, ինչ է այս մասին մտածում Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը»,- ասաց Գ. Գրիգորյանը:

 

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Կոչ` Նիկոլ Փաշինյանին. չեղարկե՛ք «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա-թուրքական ծրագիրը. Խաչիկ Ասրյան«Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան Առնվազն յոթ մարդ է զոհվել Եմենի Էլ-Մահա նավահանգստի վրա առավոտյան հութիների հարձակման հետևանքով. Al Jazeera Խմեյմիմը և Տարտուսը փոխում են կարգավիճակը. Ռուսաստանը և Սիրիան համաձայնության են եկել ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հրթիռային համալիրներով. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել Չինաստանում մոտ 390,000 մարդ է տարհանվել «Դելֆին» թայֆունի պատճառով ՀՀ-ն պատրաստակամ է խորացնելու Սինգապուրի հետ համագործակցությունը․ Փաշինյան Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Խաղաղության խորհրդի 15 կետանոց ծրագիրը․ Նեթանյահու Հրդեհ Սոլակ բնակավայրում․ կանխվել է հրդեհի տարածումը Հռոմի պապը կրկին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում պատերազմը Էջմիածնում կանխվել է անչափահասների վրեժխնդրությունը․ զինված խումբը դարանակալել էր խանութի մոտ Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին հանդիպել է Մասուդ Փեզեշքիանի հետ Reuters․ Դեմոկրատները լայնածավալ հետաքննություններ են պատրաստում Թրամփի և նրա գործարար շրջապատի նկատմամբ Իրանի բանակ․ ԱՄՆ-ն ստիպված կլինի հաշվի նստել Հորմուզի նեղուցի նոր իրողությունների հետ Հայաստանյայց առաքելական եկեղեցին ՊԵԿ–ի դեմ հայց է ներկայացրել ԿԳՄՍՆ հերթական դրամաշնորհը՝ Հայ Ֆեստ միջազգային տարածաշրջանային շուկայի իրականացման համար Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն ՄարուքյանԱրաղչին հայտարարել է՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի, քանի դեռ «ժամանակավոր համաձայնագիրը խախտված է» ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վասյուտինսկոյե և Տորեցկոյե բնակավայրերը Դաշտավանի կրակոցների վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ԶԼՄ․ Նեթանյահուն և Կացը գաղտնի հավանություն են տվել Գազայում վերականգնողական աշխատանքների մեկնարկին ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները Սեպտեմբերի 1-ը՝ առանց սթրեսի․ ինչպե՞ս պատրաստել երեխային դպրոց վերադառնալուն Հութիները հարվածել են Saudi Aramco-ին ԻՀՊԿ հրամանատար․ ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանում չկարողացան հասնել իրենց նպատակներին Հունգարիայի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Գերագույն դատարանի նախկին նախագահի թեկնածությունը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատում. Դաշտավանում կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են կրակոցներ Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Բելգորոդի վրա․ վիրավորվել է 13 մարդ, այդ թվում՝ երկու երեխա Ֆիդան. Թուրքիան աջակցում է դեպի կայուն խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի շարժմանը Սևանա լճում հեծանիվ-նավակը շրջվել է. քաղաքացիներին օգնության են հասել փրկարարները Հեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Պետդեպարտամենտը Կիևին տեղեկացրել է Թուրքիայից ամերիկյան զենքի հնարավոր փոխանցման մասին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին նախորդող պահքի Բարեկենդանը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ «Բայդենի քաղցկեղը տարածվել է, շատ ցավ է պատճառում», հայտնել է որդին Ո՞վ կհաղթի UFC 331-ում. Արման Ծառուկյանի ու Մաուրիսիո Ռուֆիի մենամարտի գործակիցները հայտնի են Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 9-ին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 9-ին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանԹուրքիայի ԱԳ նախարար. Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական պակտը նման է ՆԱՏՕ 5-րդ հոդվածին Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումԻրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման վեց պայման Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմ