Արթիկի ոսկերչական խանութում ավազակային հարձակում կատարած անձը՝ Սարատակ գյուղի բնակիչ Համազասպ Մնացյանը, ձերբակալվել է
SOCIETYՓետրվարի 27-ի առավոտյան Արթիկի Աբովյան փողոցում ոստիկանության պարեկապահակետային ծառայողները շրջայցի ժամանակ ոսկերչական խանութի դիմաց նկատել են դանակը ձեռքին դիմակավոր մի տղամարդու. ավազակային հարձակում էր կատարվում:
Դիմակավոր անձն արդեն վնասած է եղել խանութի տիրոջ ձեռքը: Իրավապահները գործել են արագ ու պրոֆեսիոնալ: Ձեռնամարտի հնարքների կիրառմամբ կասկածյալին վնասազերծելուց հետո պարեկայիններն ահազանգել են ոստիկանության Արթիկի բաժին:
Հարձակում կատարած անձը բերման է ենթարկվել ոստիկանության Արթիկի բաժին, որտեղ էլ իրավապահները պարզել են նրա ինքնությունը` Սարատակ գյուղի բնակիչ Համազասպ Մնացյան:
Ավազակության փաստով հարուցվել է քրեական գործ:
Համազասպ Մնացյանը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



