Արթիկի ոսկերչական խանութում ավազակային հարձակում կատարած անձը՝ Սարատակ գյուղի բնակիչ Համազասպ Մնացյանը, ձերբակալվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓետրվարի 27-ի առավոտյան Արթիկի Աբովյան փողոցում ոստիկանության պարեկապահակետային ծառայողները շրջայցի ժամանակ ոսկերչական խանութի դիմաց նկատել են դանակը ձեռքին դիմակավոր մի տղամարդու. ավազակային հարձակում էր կատարվում:
Դիմակավոր անձն արդեն վնասած է եղել խանութի տիրոջ ձեռքը: Իրավապահները գործել են արագ ու պրոֆեսիոնալ: Ձեռնամարտի հնարքների կիրառմամբ կասկածյալին վնասազերծելուց հետո պարեկայիններն ահազանգել են ոստիկանության Արթիկի բաժին:
Հարձակում կատարած անձը բերման է ենթարկվել ոստիկանության Արթիկի բաժին, որտեղ էլ իրավապահները պարզել են նրա ինքնությունը` Սարատակ գյուղի բնակիչ Համազասպ Մնացյան:
Ավազակության փաստով հարուցվել է քրեական գործ:
Համազասպ Մնացյանը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
3
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



