Yerevan, 25.June.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ ոստիկանության և ԻԻՀ անվտանգության ու ոստիկանության պատվիրակության ներկայացուցիչները քննարկել են համագործակցության հարցերը (տեսանյութ)

SOCIETY

Փետրվարի 25-ին ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգության և ոստիկանության պատվիրակությանը՝ ԻԻՀ ներքին գործերի նախարարության անվտանգության հարցերի գլխավոր վարչության պետ Հոսեյն Քալանթարիի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Արմեն Ղուկասյանը ողջունելով հյուրերին կարևորել է երկու երկրների բարեկամական կապը, ինչի շնորհիվ տարբեր ոլորտներում, այդ թվում նաև իրավապահ կառույցների միջև առկա է սերտ համագործակցություն, որն ուղղված է Հայաստանի և Իրանի պետական անվտանգությանն ու քաղաքացիների ապահովությանը: 
ԻԻՀ ներքին գործերի նախարարության անվտանգության հարցերի գլխավոր վարչության պետ Հոսեյն Քալանթարին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ իրանցիների համար զբոսաշրջության ամենասիրելի երկրներից մեկը Հայաստանն է և դրանով է պայմանավորված նրանց մեծ հոսքը Հայաստան:

Իրանական կողմը գոհունակություն է հայտնել իրենց երկրի քաղաքացիների անվտանգության ապահովման գործում ՀՀ ոստիկանության ցուցաբերած ծառայության համար: 
Քննարկվել են մի շարք հանցատեսակների դեմ պայքարի ուղղությամբ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, երկու երկրների ճանապարհային ոստիկանությունների, սահմանամերձ հատվածներում ոստիկանության ստորաբաժանումների, Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոների ծառայությանը վերաբերող հարցեր:

Նույն օրը Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգության և ոստիկանության պատվիրակությանն ընդունել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Արսեն Այվազյանը:

Ողջունելով հյուրերին՝ Արսեն Այվազյանը ներկայացրել է երկու երկրների միջև համագործակցության դրական արդյունքերն ու դրանց հետ կապված որոշ խնդիրներ:

 

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահները ակտիվ համագործակցում են թմրամիջոցների անօրինական շրջանառության, թրաֆիքինգի, փողերի լվացման և այլ հանցատեսակների դեմ պայքարում:

 

Քննարկվել են իրավապահ երկու կառույցների միջև տեղեկատվության արագ տրամադրման և փորձի փոխանակման վերաբերյալ հարցեր:
Հոսեյն Քալանթարին շնորհակալություն հայտնելով ընդունելության և կարևոր խնդիրներ բարձրաձայնելու համար, պատրաստակամություն է հայտնել քննարկել դրանք և համապատասխան լուծումներ գտնել:
Կողմերը միակարծիք էին, որ թեև երկու երկրների իրավապահ կառույցների միջև առկա սերտ համագործակցությանը, ժամանակի պահանջներին զուգահեռ անհրաժեշտ է առավել ամրապնդել այն ու ներառել նոր ուղղություններ, քանի որ հանցատեսակները նույնպես զարգանում են՝ ներթափանցելով տարբեր ոլորտներ:

Հանդիպմանը քննարկվել են նաև երկու երկրների իրավապահ կառույցների միջև համագործակցությանը վերաբերող այլ հարցեր ևս:
Նույն օրը Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգության և ոստիկանության պատվիրակությունը եղել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրում:

Կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանի ուղեկցությամբ պատվիրակության անդամները շրջել են տարածքում, եղել կրթահամալիրի ստորաբաժանումներում, մասնագիտացված լսարաններում, մարզասրահներում և այլն:
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ Մուշեղ Բաբայանը ողջունել է հյուրերին և ներկայացրել կրթահամալիրի կառուցվածն ու գործունեության մանրամասներ:

ԻԻՀ ներքին գործերի նախարարության անվտանգության հարցերի գլխավոր վարչության պետ Հոսեյն Քալանթարին շնորհակալություն է հայտնել հետաքրքիր էքսկուրսի համար և հույս հայտնել, որ համագործակցություն կձևավորվի նաև երկու բարեկամ երկրների իրավապահ կառույցների ուսումնական հաստատությունների միջև:

Կողմերը կարևորել են ստեղծվելիք փոխգործակցության անհրաժեշտությունը, որը կնպաստի հանցավորության դեմ առավել արդյունավետ պայքարին: Հանդիպմանը քննարկվել են իրավապահների կրթությանը վերաբերող այլ հարցեր ևս:

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris