Խոշոր վթար Կոտայքում. բախումից հետո «Օպելը» գլխիվայր շրջվել է. հայրը, մայրը, որդին հիվանդանոցում են (ֆոտո)
SOCIETYԿոտայքի մարզում, փետրվարի 22-ին, խոշոր ատովթար է տեղի ունեցել. ժամը 23։30-ի սահմաններում Եեւան-Սեւան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում՝ Աբովյանի վարչական տարածքում, բախվել են 27-ամյա Գեւորգ Դ.-ի վարած Opel մակնիշի 35 GՏ 953 համարանիշի եւ 21-ամյա Նարեկ Բ.-ի վարած Opel մակնիշի 35 TA 820 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով Նարեկ Բ.-ի ուղեւորներ 40-ամյա Թագուհի Հ.-ն եւ 16-ամյա Կարեն Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
Բախման հետեւանքով Opel-ներից մեկը գլխիվայր շրջվել է։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ՃՈ ծառայողները:
Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորները Opel-ի վարորդ Նարեկ Բ.-ի կինն ու որդին են։

1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



