Խոշոր վթար Կոտայքում. բախումից հետո «Օպելը» գլխիվայր շրջվել է. հայրը, մայրը, որդին հիվանդանոցում են (ֆոտո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿոտայքի մարզում, փետրվարի 22-ին, խոշոր ատովթար է տեղի ունեցել. ժամը 23։30-ի սահմաններում Եեւան-Սեւան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում՝ Աբովյանի վարչական տարածքում, բախվել են 27-ամյա Գեւորգ Դ.-ի վարած Opel մակնիշի 35 GՏ 953 համարանիշի եւ 21-ամյա Նարեկ Բ.-ի վարած Opel մակնիշի 35 TA 820 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով Նարեկ Բ.-ի ուղեւորներ 40-ամյա Թագուհի Հ.-ն եւ 16-ամյա Կարեն Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
Բախման հետեւանքով Opel-ներից մեկը գլխիվայր շրջվել է։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ՃՈ ծառայողները:
Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորները Opel-ի վարորդ Նարեկ Բ.-ի կինն ու որդին են։

1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
4
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



