Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին գրքեր է նվիրում (ուղիղ)
SOCIETYՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Գիրք նվիրելու օրվա առթիվ այցելել է գրախանութ:
Վարչապետին գրախանութում հայտնեցին, որ հայ ժամանակակից գրողների գրքերից շատերը սպառվել են, ինչը Փաշինյանը ուրախալի որակեց:
Հիշեցնենք, որ փետրվարի 19-ը՝ Հովհաննես Թումանյանը ծննդյան օրը, նշվում է որպես Գիրք նվիրելու օր:
Նիկոլ Փաշինյանը գրքերի գնումներից հետո դրանք մակագրեց և ապա դուրս գալով փողոց՝ գրքերը նվիրեց պատահական անցորդների: Նա հետաքրքրվում էր, թե տեղյա՞կ են, որ այսօր Գիրք նվիրելու օրն է, և ապա նվիրում մարդկանց՝ հույս հայտնելով, որ անպայման կկարդան:
Իսկ մինչ այդ գրախանութում նա «Գիտելիքների հանրագիտարան» գիրքը նվեր ստացավ:
1
Business registration is now available at Unibank
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
4
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments
5
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement



