Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին գրքեր է նվիրում (ուղիղ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Գիրք նվիրելու օրվա առթիվ այցելել է գրախանութ:
Վարչապետին գրախանութում հայտնեցին, որ հայ ժամանակակից գրողների գրքերից շատերը սպառվել են, ինչը Փաշինյանը ուրախալի որակեց:
Հիշեցնենք, որ փետրվարի 19-ը՝ Հովհաննես Թումանյանը ծննդյան օրը, նշվում է որպես Գիրք նվիրելու օր:
Նիկոլ Փաշինյանը գրքերի գնումներից հետո դրանք մակագրեց և ապա դուրս գալով փողոց՝ գրքերը նվիրեց պատահական անցորդների: Նա հետաքրքրվում էր, թե տեղյա՞կ են, որ այսօր Գիրք նվիրելու օրն է, և ապա նվիրում մարդկանց՝ հույս հայտնելով, որ անպայման կկարդան:
Իսկ մինչ այդ գրախանութում նա «Գիտելիքների հանրագիտարան» գիրքը նվեր ստացավ:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
5
Մանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկից



