Արայիկ Հարությունյանն այցելել է 15 օր հացադուլի մեջ գտնվող ռեժիսորին՝ այն դադարեցնելու հորդորով
SOCIETYՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը երեկ այցելել է արդեն 15 օր Մատենադարանի առաջ հացադուլի մեջ գտնվող ռեժիսոր Հովհաննես Գալստյանին:
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ռեժիսորը՝ նշելով.
«Փետրվարի 17-ին, հացադուլի 15-րդ օրը մեր համակիրների հավաքի ու բացօթյա համերգի ժամանակ անսպասելի ու հաճելի հանդիպում ունեցա Արայիկ Հարությունյանի հետ։
Նախարարը եկել էր Հացադուլը դադարեցնելու հորդորով ու խնդրին ամբողջ խորությամբ ծանոթանալու նպատակով։ Շնորհակալ եմ»:
Հիշեցնենք, որ Հովհաննես Գալստյանը հացադուլ է սկսել՝ իր «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորումն ապովելու համար: Խնդիրը մշակույթի նախարարության հետ է, որը, սակայն, չի ընդունում այն:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



