Արայիկ Հարությունյանն այցելել է 15 օր հացադուլի մեջ գտնվող ռեժիսորին՝ այն դադարեցնելու հորդորով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը երեկ այցելել է արդեն 15 օր Մատենադարանի առաջ հացադուլի մեջ գտնվող ռեժիսոր Հովհաննես Գալստյանին:
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ռեժիսորը՝ նշելով.
«Փետրվարի 17-ին, հացադուլի 15-րդ օրը մեր համակիրների հավաքի ու բացօթյա համերգի ժամանակ անսպասելի ու հաճելի հանդիպում ունեցա Արայիկ Հարությունյանի հետ։
Նախարարը եկել էր Հացադուլը դադարեցնելու հորդորով ու խնդրին ամբողջ խորությամբ ծանոթանալու նպատակով։ Շնորհակալ եմ»:
Հիշեցնենք, որ Հովհաննես Գալստյանը հացադուլ է սկսել՝ իր «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորումն ապովելու համար: Խնդիրը մշակույթի նախարարության հետ է, որը, սակայն, չի ընդունում այն:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
5
Մանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկից



