Մենք չպետք է խուճապի մատնվենք ՊՍԺ-ից կրած պարտության պատճառով. Ուլե Գունար Սուլշեր
SPORT«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե Գունար Սուլշերը հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում «Պարի Սեն Ժերմենից» 0:2 հաշվով կրած պարտությունը չպետք է ազդի ֆուտբոլիստների հոգեբանության վրա:
«Այս ակումբում պետք է սովորեն վերականգնվել: Այստեղ միշտ պետք է մարտահրավերներ ունենաս և «Չելսիի» հետ հանդիպումն այդ մարտահրավերներից մեկն է:
Պետք է վստահ լինենք, որ առաջիկա օրերի մարզումներն արդյունավետ են լինելու և մենք լիովին պատրաստ ենք լինելու երկուշաբթի կայանալիք խաղին: Մենք չպետք է խուճապի մատնվենք ՊՍԺ-ից կրած պարտության պատճառով:
Մեր հոգեբանությունը չի փոխվել: Պետք է շարունակենք աշխատել այնպես, ինչպես ծրագրել ենք»,- Սուլշերի խոսքը մեջբերել է «կարմիր սատանաների» մամուլի ծառայությունը:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



