Մենք չպետք է խուճապի մատնվենք ՊՍԺ-ից կրած պարտության պատճառով. Ուլե Գունար Սուլշեր
ՍՊՈՐՏ«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե Գունար Սուլշերը հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում «Պարի Սեն Ժերմենից» 0:2 հաշվով կրած պարտությունը չպետք է ազդի ֆուտբոլիստների հոգեբանության վրա:
«Այս ակումբում պետք է սովորեն վերականգնվել: Այստեղ միշտ պետք է մարտահրավերներ ունենաս և «Չելսիի» հետ հանդիպումն այդ մարտահրավերներից մեկն է:
Պետք է վստահ լինենք, որ առաջիկա օրերի մարզումներն արդյունավետ են լինելու և մենք լիովին պատրաստ ենք լինելու երկուշաբթի կայանալիք խաղին: Մենք չպետք է խուճապի մատնվենք ՊՍԺ-ից կրած պարտության պատճառով:
Մեր հոգեբանությունը չի փոխվել: Պետք է շարունակենք աշխատել այնպես, ինչպես ծրագրել ենք»,- Սուլշերի խոսքը մեջբերել է «կարմիր սատանաների» մամուլի ծառայությունը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



