«Զվարթնոց» օդանավակայանում կատարված գողությունը բացահայտվեց. Կասկածյալներն ամուսիններ են
SOCIETYՓետրվարի 14-ին, ժամը 17.10-ին, ոստիկանության «Զվարթոնց» օդանավակայանի գժային բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են հրավիրել ամուսիններ՝ 1970 թ. ծնված Արա Ա.-ին եւ Արմինե Ա.-ին:
Նրանք տվել են խոստովանական բացատրություն եւ ներկայացրել պայուսակ՝ ոսկյա զարդերով, որը փետրվարի 11-ին, ժամը 06.15-ին, վերցրել էին «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահի ուղեւորների հաշվառման սեղանից:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ պայուսակը պատկանում է փետրվարի 11-ին Երեւան-Մոսկվա չվերթի ուղեւոր Գագիկ Կ.-ին:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է քննություն:
1
Business registration is now available at Unibank
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
4
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments
5
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement



