«Զվարթնոց» օդանավակայանում կատարված գողությունը բացահայտվեց. Կասկածյալներն ամուսիններ են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓետրվարի 14-ին, ժամը 17.10-ին, ոստիկանության «Զվարթոնց» օդանավակայանի գժային բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են հրավիրել ամուսիններ՝ 1970 թ. ծնված Արա Ա.-ին եւ Արմինե Ա.-ին:
Նրանք տվել են խոստովանական բացատրություն եւ ներկայացրել պայուսակ՝ ոսկյա զարդերով, որը փետրվարի 11-ին, ժամը 06.15-ին, վերցրել էին «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահի ուղեւորների հաշվառման սեղանից:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ պայուսակը պատկանում է փետրվարի 11-ին Երեւան-Մոսկվա չվերթի ուղեւոր Գագիկ Կ.-ին:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է քննություն:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
5
Մանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկից



