Մահացել է ՌԴ ժողովրդական արտիստ Սերգեյ Զախարովը
SOCIETYՄոսկվայում 68 տարեկանում կյանքից հեռացել է Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, երգիչ, դերասան Սերգեյ Զախարովը:
Ինչպես հայտնում է kp.ru-ն, երգիչը մահացել է մոսկովյան հիվանդանոցներից մեկում:
Զախարովը ծնվել է 1950թ.՝ Ուկրաինայում:
1973թ. նա ավարտել է Լենինգրադի Ռիմսկի-Կորսակովի անվան երաժշտական ուսումնարանը, ինչից հետո երաժշտի կարիերա է սկսել Լենինգրադի մյուզիք հոլում:
1974 թ. դարձել է «Ոսկե Օրփեոս» և «Սոպոտ-1974» մրցանակների դափնեկիր:
Զախարովը մինչ 1985թ. աշխատել է Լենինգրադի մյուզիք հոլում, ինչից հետո ելույթ է ունեցել Ռուսաստանի տարբեր քաղաքների ֆիլհարմոնիաներում:
Արտիստը մեծ ճանաչում է ձեռք բերել «Երկնային ծիծեռնակներ» ֆիլմի շնորհիվ:
1
Business registration is now available at Unibank
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
4
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments
5
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement



