Մահացել է ՌԴ ժողովրդական արտիստ Սերգեյ Զախարովը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄոսկվայում 68 տարեկանում կյանքից հեռացել է Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, երգիչ, դերասան Սերգեյ Զախարովը:
Ինչպես հայտնում է kp.ru-ն, երգիչը մահացել է մոսկովյան հիվանդանոցներից մեկում:
Զախարովը ծնվել է 1950թ.՝ Ուկրաինայում:
1973թ. նա ավարտել է Լենինգրադի Ռիմսկի-Կորսակովի անվան երաժշտական ուսումնարանը, ինչից հետո երաժշտի կարիերա է սկսել Լենինգրադի մյուզիք հոլում:
1974 թ. դարձել է «Ոսկե Օրփեոս» և «Սոպոտ-1974» մրցանակների դափնեկիր:
Զախարովը մինչ 1985թ. աշխատել է Լենինգրադի մյուզիք հոլում, ինչից հետո ելույթ է ունեցել Ռուսաստանի տարբեր քաղաքների ֆիլհարմոնիաներում:
Արտիստը մեծ ճանաչում է ձեռք բերել «Երկնային ծիծեռնակներ» ֆիլմի շնորհիվ:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
5
Մանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկից



